Լրահոս

26.03.2012 16:35


Թուրքիայի հրեաները դժգոհել են Հիտլերի հետ շամպունի գովազդից

Թուրքիայի հրեաները դժգոհել են Հիտլերի հետ շամպունի գովազդից

Թուրքիայի հրեական համայնքը բողոքել է թուրքական հեռուստաընկերություններով հեռարձակվող «Biomen» շամպունի գովազդի դեմ, որտեղ օգտագործվել են Ադոլֆ Հիտլերի ելույթներից մեկի արխիվային կադրերը։

Հոլովակում բռնապետը հայտարարում է, որ եթե տղամարդիկ չեն կրում կանացի հագուստ, չպետք է օգտագործեն նաև կանացի շամպուն։

«Իսկական տղամարդիկ պետք է օգտագործեն «Biomen»,–ասում է Հիտլերը։

Թուրքիայի գլխավոր ռաբբին տեղեկացրել է, որ արդեն դիմել է տարբեր հեռուստաընկերություններին և գովազդային գործակալությանը՝ պահանջելով հանել գովազդը եթերից, սակայն գովազդը շարունակում է ցուցադրվել։ Ռաբբին հայտարարել է, որ անթույլատրելի է օգտագործել Հիտլերի կերպարը գովազդում. «Մենք ցավում ենք նման մտածելակերպի համար և հիշեցնում հրապարակային ներողության կարևորության մասին։ Հրապարակային ներողություն խնդրելը կարող է փոխհատուցել հասարակության գիտակցությանը գովազդով պատճառած վնասը»։

Այս խորագրի վերջին նյութերը