«Ժառանգություն». «Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը»
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքական երկու կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, հետայսու քաղաքական-քաղաքացիական համալիր այլընտրանք ենք ներկայացնում հանրապետության ժողովրդավարական-ազգային վերափոխման համար եւ մեզ հռչակում ենք միացյալ մեկ ամբողջություն, որտեղ հարգվում է անհատի մտքի ու արտահայտման ազատությունը եւ ապահովված է գաղափարների ու քաղաքական տարբերակների բաց, անկաշկանդ մրցակցություն:
Մեր դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: Այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն` նոր կառավարությամբ:
Մենք հաստատում ենք մեր ներսում որոշումների կոլեգիալ ընդունման կարգը` Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն: Մեր նպատակներն իրագործելու ճանապարհին բոլոր համախոհ անդամներով ստանձնում ենք անհատական պատասխանատվություն եւ հավաքական հանձնառություն քաղաքական վճիռների կենսակոչման համար: Մենք միատեղ ուխտ ենք անում անշահախնդիր եւ անմնացորդ հանրային ծառայության:
Մենք ազատ մրցակցային տնտեսության եւ սոցիալական շուկայի կողմնակիցներ ենք, իսկ քաղաքական ոլորտում նախապատվությունը տալիս ենք խորհրդարանական կառավարման տիպօրինակին:
Մենք ընդունում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն պատմական արդարության, միջազգային իրավունքի, Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ճանաչման եւ հատուցման հիման վրա: Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա Հայաստանը նույնպես պետք է սեղանին դնի իր նախապայմանները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի խնդիրը պետք է լուծվի նրա ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչման եղանակով: ԼՂՀ-ը նաեւ պետք է ինքնուրույն սերտաճի միջազգային եւ հատկապես` եվրոպական կառույցներում:
Ընդունելով հանդերձ Ռուսաստանի հետ իրավահավասար ռազմավարական եւ ԱՄՆ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր արտաքին քաղաքական ուղենիշ մենք համարում ենք հարաճուն ինտեգրումը եվրոպական հանրակարգերին` Եվրոպական Միության լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:
Հանո՛ւն քաղաքացու, հանո՛ւն ազատության, հանո՛ւն Հայաստանի Հանրապետության:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ
Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
Ալեքսանդր Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ
Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, նախկին գլխավոր հյուպատոս, քաղաքագետ
Թեւան Պողոսյան, անկուսակցական, քաղաքագետ, ՄԶՄԿ նախագահ
Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ, նախկին քաղբանտարկյալ
Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բանասեր, բլոգեր
Արման Մուշեղյան, անկուսակցական, տնտեսագետ, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ
Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս

Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, Վանաձոր, դեղագետ
Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ, նախկին քաղբանտարկյալ
Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող
Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ
Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ
Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան
Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ
Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան
Քրիստինե Թամարյան, անկուսակցական, փորձագետ, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, գյուղ. եւ բնապահպանության հարցերով հանձնաժողով
Գեորգի Լալայան, անկուսակցական, ՌԱՀՀԿ, խմբագիր
Արտեմ Հովհաննիսյան, Ժառանգություն, «Վենլո-Տրանս» ՍՊԸ, տնօրեն
Հարություն Աբրահամյան, անկուսակցական, պահեստազորի գնդապետ
Դավիթ Սանասարյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
Սուսաննա Մուրադյան, Ժառանգություն, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ, տնտեսագետ
Արմեն Առաքելյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ
Սուսաննա Բարխուդարյան, Ժառանգություն, տնտեսագետ-ինժեներ
Անահիտ Ուզունյան, Ժառանգություն, ուսուցչուհի, «Ջավախք» հայրենակցական միության մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ
Վոլոդյա Թորոսյան, Ազատ դեմոկրատներ, իրավագետ
Վահագն Հովհաննիսյան, Ժառանգություն, Գյումրի, դասախոս
Արմեն Վանյան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
Ստեփան Հասան-Ջալալյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
Տիգրան Սարգսյան, Ժառանգություն, Թալին, ուսուցիչ
Թամարա Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ, նախկին քաղբանտարկյալ
Լարիսա Ալավերդյան, անկուսակցական, ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր
Արթուր Հարությունյան, Ժառանգություն, ՀՊԱՀ, դոցենտ
Վահան Մխիթարյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ-տեխնոլոգ, իրավաբան
Ռադիկ Հովհաննիսյան, Ժառանգություն, Սիսիան, ագրոնոմ
Կարինե Սիրադեղյան, Ազատ դեմոկրատներ, տեխնիկ-տեխնոլոգ
Էդմոնդ Եգանյան, Ժառանգություն, Արթիկ, վիճակագիր
Կարապետ Ջուհարյան, Ժառանգություն, մենեջեր
Սամվել Սարգսյան, Ժառանգություն, քաղծառայող
Վաչագան Հակոբյան, Ժառանգություն, Մեծամորի ատոմակայան, էլեկտրափականագործ
Լուսինե Պետրոսյան, Ժառանգություն, Հատուկ ծրագրերի պատասխանատու
Երվանդ Զուրաբյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ-շինարար
Աշոտ Խանսանամյան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
Լեւոն Շմավոնյան, Ազատ դեմոկրատներ, «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ,
Համբարձում Պարսամյան, Ազատ դեմոկրատներ, «ԱՍԷԴԼ» ՍՊԸ, ավագ գանձապահ
Օսիկ Մովսիսյան, Ժառանգություն, Եղեգնաձոր, էքսկուրսավար
Արամ Մուրադյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
Ոսկեհատ Իսախանյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
Արմեն Վարդանյան, Ազատ դեմոկրատներ, վարորդ
Սերգեյ Ավալյան, Ազատ դեմոկրատներ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ, մեդիա բաժնի ղեկավար
Հակոբ Սմբատյան, Ժառանգություն, Մարտունի, ուսուցիչ
Մամիկոն Սայադյան, Ժառանգություն, Նորատուս, ուսուցիչ
Լուսինե Եսայան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
Տիգրան Հակոբյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
Վարդգես Մարգարյան, Ժառանգություն, Խ.Աբովյանի անվ. Պետ. Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նախկին պրոռեկտոր
Աստղիկ Ավետիսյան, Ազատ դեմոկրատներ, բանասեր
Ռուբիկ Ներսիսյան, Ժառանգություն, Վայք, համակարգչային կենտրոնի ղեկավար
Նորայր Մովսիսյան, Ազատ դեմոկրատներ, «Հայկական Իվենթ Ասոցիացիա» ՀԿ, նախագահ
Ասատուր Իսահակյան, Ժառանգություն, Եղվարդ, քիմիկոս-կենսաբան, անասնաբույծ
Նարեկ Երանոսյան, Ժառանգություն, Ապարան, ուսանող
Կարինե Ավետիսյան, Ազատ դեմոկրատներ, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ
Դավիթ Առաքելյան, Ազատ դեմոկրատներ, նախկին քաղբանտարկյալ
Նարեկ Այվազյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
Ռոբերտ Շահբազյան, Ժառանգություն, Վաղարշապատ, ուսուցիչ