Լրահոս

27.03.2012 13:45


Վարչապետն ընդունել է Թոմաշ Թելմային

Վարչապետն ընդունել է Թոմաշ Թելմային

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորոցիայի (IFC) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաշ Թելմային: «Կառավարության գերակա խնդիրը Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումն է և միջին խավի ձևավորումը: Այդ տեսակետից, մեծապես կարևորում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությամբ մասնավոր ձեռներեցության խրախուսումը և խթանումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Թելմային արդյունավետ համագործակցության համար և նշել, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել՝ IFC-ի հետ հարաբերություններն ընդլայնելու նպատակով: 
Թոմաշ Թելման գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից և կարևորել մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում: 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են մեր երկրի արժեթղթերի շուկայի զարգացմանը, էներգետիկ ոլորտում և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ IFC-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, և մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը:
Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումային միջավայրի բարեփոխումներին և կարևորել հարկային ոլորտում, սննդի անվտանգության բնագավառում, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված համատեղ նոր ծրագիրը:

 

Այս խորագրի վերջին նյութերը