Լրահոս

27.03.2012 16:03


ՀԿԵ-ն կավարտի Սանահինի մեխանիզացված ուղեմասի վերակառուցումը 2012 թվականի աշնանը

ՀԿԵ-ն կավարտի Սանահինի մեխանիզացված ուղեմասի վերակառուցումը 2012 թվականի աշնանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է Սանահինի մեխանիզացված ուղեմասի վերակառուցումը: Վերականգնողական աշխատանքները Սանահինի դեպոյի բազայի վրա սկսվեցին 2011 թվականի հոկտեմբերին: Նման լայնածավալ աշխատանքները Սանահինի դեպոյում, որը կառուցվել է XIX դարի վերջում, կատարվել էին 1960-ական թվականներին:

Ուղեմասի վերակառուցումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարվում է դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը, տարբեր մասերի, մասնավորապես փականագործական, զոդման, հիդրա-, պնեվմա- և էլեկտրասարքավորումների վերանորոգման, տեխնիկական մասերի հագեցվածությունը:   

Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում կտեղադրվի հատուկ տեխնիկական սարքավորումը, կկառուցվի խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկը: Նաև նախատեսվում է վերանորոգել ուղեմասի վարչական շենքը, որտեղ կգործեն աշխատողների համար նախատեսված տարածքները և մեքենավարների ուսուցանման դասարանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սանահինի ուղեմասում վերականգնվել է երկաթուղային տեխնիկայի 10 միավոր` 4 դրեզին, 4 ավտոմոտրիս, 2 կռունկ: Հաշվի առնելով ուղեմասում ընթացող վերակառուցումը` 2012 թվականին նախատեսվում է վերականգնել երկաթուղային տեխնիկայի 8 միավոր:

Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում Ընկերությունը 2008 թվականից վերանորոգել է մոտ 160 կմ գիծ, փոխել մոտ 260 հազ. փայտե կոճղ, վերանորոգվել 49 գծանց, 24 կամուրջ, վերակառուցվել են Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոները և այլն: 

Այս խորագրի վերջին նյութերը