Գյումրեցի անօթևան ընտանիքն իր չորս ապագա զինվոր որդիներով բնակվում է նեղլիկ և խոնավ տնակում
Գյումրու կենտրոնական մասում` Ղուկասյան փողոցի տնակային ավանի 114/022 փոքրիկ տնակում, 6 անձով բնակվում է անօթևանի կարգավիճակ չունեցող, չորս անչափահաս տղաների տեր Սաշիկ և Կարինե Բաբայանների ընտանիքը: Նրանք տնակը երկու փոքրիկ մասերի են բաժանել և ձմռան ամիսներին ջեռուցում են միայն մեկ մասը` ննջարանը, եթե կարելի է այդպես կոչել այն հատվածը, որտեղ մի կերպ տեղավորված են չորս երկաթյա մահճակալներ ու վառարանը:
Ամուսինները հիմնական աշխատանք չունեն և, ինչպես շատ ու շատ գյումրեցի անօթևան ընտանիքների պարագայում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է: Ծնողների պատմելով` երեխաներից երեքը սովորում են Գյումրու 3-րդ գիշերօթիկ դպրոցում, սակայն մեր այցելության պահին տանը չէին, ավագ որդիները` 16 տարեկան Խաչիկը և 12-ամյա Արմենը, Արթիկի շրջանի գյուղերից մեկում էին: Թեև ծնողները չցանկացան բարձրաձայնել, բայց ըստ մեզ հասած տեղեկության երեխաները գյուղում աշխատում են որպես անասնապահ:
Բաբայանների տնակը գրեթե ամբողջովին շարքից դուրս է եկած: Պատճառը ոչ միայն տարիների մաշվածքն ու ու խոնավությունն են, այլ նաև տեղից տեղ տեղափոխված լինելը: Ամուսններից միայն Սաշիկ Բաբայանն է երկրաշարժի հետևանքով երկսենյականոց բնակարան կորցրել` հայրական տունը: Մի քանի տարի առաջ պետությունը փոխհատուցել է կորցված երկսենյականոց բնակարանը: Բաբայանի հայրական բազմանդամ ընտանիքը կիսվել է` մայրը և եղբոր ընտանիքը տեղափոխվել են բնակվելու նոր ստացած բնակարանում, իսկ իրենք մնացել և շարունակում են բնակվել տնակում:
Ավելացնենք նաև, որ մենք նրանց դատարկաձեռն չէինք այցելել: «Շիրակ կենտրոնի»` անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու «Միասին կարող ենք»http://shirakcentre.org/hy/news/1567-shirak-centre-ngo նախաձեռնության շրջանակներում, ամերիկացի բարերար Էլբիստ Մադաթյանի միջոցներով Բաբայանների ընտանիքին տրամադրեցինք սնունդ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/VvqbpUkMA-4