Մարտի 22–ին լրացավ քաղաքական ուժերի՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտերի վերջնաժամկետը։ Պարզ դարձավ, որ մայիսի 6–ին ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն թվով 9 քաղաքական միավորների միջև (8 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք)։
Հիմա ճիշտ պահն է անդրադառնալ այն «մեսիջներին», որոնք ցուցակների միջոցով քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ուղարկեցին հանրությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
ԲՀԿ ցուցակը հուշում է, որ Գագիկ Ծառուկյանն ընտրել է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» տարբերակը և հաշվարկներն արել «հաջորդ դասի» մեթոդաբանությամբ։ Լա՞վ կլինի այդ «դասը» ԲՀԿ–ի համար, թե՞ վատ՝ կորոշի ընտրողը։
Հայ ազգային կոնգրես
Լևոն Տեր–Պետրոսյանի կազմած ցուցակում անակնկալներ գրեթե չկան։ ՀԱԿ–ի վերնախավում առավելապես առաջնորդվում են քաղաքական տրամաբանությամբ և, հետևաբար, հեշտ էր կռահել, թե ցուցակն ինչպիսի տեսք կունենա։ Ճիշտ կլիներ, իհարկե, Հրանտ Բագրատյանին ավելի բարձր տեղ հատկացնելը, բայց դե դա արդեն այլ բնույթի խոսակցություն է։
Առանձնահատուկ արժե նշել, որ ի տարբերություն ընդդիմադիր ներկայացող մեկ այլ ուժի՝ ՀԱԿ–ն իր ցուցակը կազմել է ինքնուրույն, այսինքն՝ առանց Բաղրամյան 26–ի միջամտության։ Ասվածի վառ ապացույց է այն, որ Կոնգրեսի, ասենք, 6–րդ համարը Լյուդմիլա Սարգսյանն է, այլ ոչ թե «հանրային սեկտորը» ներկայացնող, ենթադրենք, Կարեն Բեքարյանը։ Այստեղ հարցն այն չէ, որ Լյուդմիլան ավելի լավն է կամ վատը, քան վերոհիշյալ Կարենը։ Հարցն այն է, որ Բեքարյանը իշխանության «մարդն» է, իսկ Լյուդմիլան՝ ոչ։ Լյուդմիլան գոռացել է «Սերժիկ, հեռացի՛ր», իսկ Կարենը՝ «Սերժիկ, մնա՛»։
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակը հստակորեն ցույց է տալիս, որ եթե ՀՀԿ–ն փոխվելու է, ապա դեպի վատը։ Լավ մոռացված հին ու դեռ չմոռացված «նոր» դեմքերով դժվար է ընտրողին հավատացնել, որ փոխվելու ես դեպի լավը։ ՀՀԿ–ում, հավանաբար, հույսը դրել են այն բանի վրա, որ քվեարկության մասնակիցները կառաջնորդվեն «Աստված էլ բեթարից ազատի» կամ «Կարող էր ավելի վատը լինել» կարգախոսներով։
Հայ հեղափոխական դաշնակցություն
ՀՅԴ–ն փորձելու է հին ընկերներով նոր բարձունքներ գրավել։ Կստացվի՞ դա, թե՞ ոչ՝ պարզ կդառնա մայիսին։
«Ժառանգություն»
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած միասնական ցուցակի մասին շատ է խոսվել։Քաղաքականացված շրջանակների համար ամեն ինչ առավել քան ակնհայտ ու պարզ է։ ՀՀ չքաղաքականացված քաղաքացիները նույն բանը կպարզեն ու կհասկանան մի փոքր ուշ։
Շատ կոնկրետ շրջանակներից ու հակասական հայացքներով մարդկանց մեկտեղումը «Ժառանգությունում» փորձում են հիմնավորել հասարակության տարբեր շերտերի կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ։ Այդ առումով «ժառանգության» ցուցակը կարելի է որակել որպես «հակասությունների միասնություն», որտեղ պակասում է միայն Գեորգի Վանյանը։ Եթե վերջինս էլ լիներ «Ժառանգության» ցուցակում, ապա հանրային ամբողջ սպեկտրը ներկայացված կլիներ այնտեղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն:
Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդը վերջերս նշեց, որ իրենց ցուցակը նախորդ տարվա հացադուլի շարունակնությունն է։ Նշանակու՞մ է դա արդյոք, որ հացադուլն էլ, ինչպես համամասնական ցուցակը նախապատրաստվել էր նախագահականի մասնակցությամբ, միայն Րաֆֆին կիմանա կամ էլ «հերձումը» ցույց կտա։
. . .
Մնացած ուժերի ցուցակներին անդրադառնալն անիմաստ եմ համարում, քանի որ նրանք ֆոնային դերակատարում են ունենալու այս ընտրապայքարում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՕԵԿ–ը քաղաքական բարոյականության էտալոն է, և այդպիսով հասկացրեց, որ կուզենար այդ ուժին տեսնել հաջորդ գումարման ԱԺ–ում, բայց դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ Արթուր Բաղդասարյանի թիմը հատի 5 տոկոսի շեմը, ապա բոլորս արդեն պետք է լրջորեն մտահոգվենք մեր հասարակությա՛նբարոյական նկարագրով։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ ԱԺ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ հաճախորդ քաղաքական ուժն ի հայտ եկավ ընտրություններից առաջ, այլ ոչ թե քվեարկության արդյունքների հրապարակումից հետո։
Ցուցակային «մեսիջներ»
Մարտի 22–ին լրացավ քաղաքական ուժերի՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտերի վերջնաժամկետը։ Պարզ դարձավ, որ մայիսի 6–ին ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն թվով 9 քաղաքական միավորների միջև (8 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք)։
Հիմա ճիշտ պահն է անդրադառնալ այն «մեսիջներին», որոնք ցուցակների միջոցով քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ուղարկեցին հանրությանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
ԲՀԿ ցուցակը հուշում է, որ Գագիկ Ծառուկյանն ընտրել է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» տարբերակը և հաշվարկներն արել «հաջորդ դասի» մեթոդաբանությամբ։ Լա՞վ կլինի այդ «դասը» ԲՀԿ–ի համար, թե՞ վատ՝ կորոշի ընտրողը։
Հայ ազգային կոնգրես
Լևոն Տեր–Պետրոսյանի կազմած ցուցակում անակնկալներ գրեթե չկան։ ՀԱԿ–ի վերնախավում առավելապես առաջնորդվում են քաղաքական տրամաբանությամբ և, հետևաբար, հեշտ էր կռահել, թե ցուցակն ինչպիսի տեսք կունենա։ Ճիշտ կլիներ, իհարկե, Հրանտ Բագրատյանին ավելի բարձր տեղ հատկացնելը, բայց դե դա արդեն այլ բնույթի խոսակցություն է։
Առանձնահատուկ արժե նշել, որ ի տարբերություն ընդդիմադիր ներկայացող մեկ այլ ուժի՝ ՀԱԿ–ն իր ցուցակը կազմել է ինքնուրույն, այսինքն՝ առանց Բաղրամյան 26–ի միջամտության։ Ասվածի վառ ապացույց է այն, որ Կոնգրեսի, ասենք, 6–րդ համարը Լյուդմիլա Սարգսյանն է, այլ ոչ թե «հանրային սեկտորը» ներկայացնող, ենթադրենք, Կարեն Բեքարյանը։ Այստեղ հարցն այն չէ, որ Լյուդմիլան ավելի լավն է կամ վատը, քան վերոհիշյալ Կարենը։ Հարցն այն է, որ Բեքարյանը իշխանության «մարդն» է, իսկ Լյուդմիլան՝ ոչ։ Լյուդմիլան գոռացել է «Սերժիկ, հեռացի՛ր», իսկ Կարենը՝ «Սերժիկ, մնա՛»։
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակը հստակորեն ցույց է տալիս, որ եթե ՀՀԿ–ն փոխվելու է, ապա դեպի վատը։ Լավ մոռացված հին ու դեռ չմոռացված «նոր» դեմքերով դժվար է ընտրողին հավատացնել, որ փոխվելու ես դեպի լավը։ ՀՀԿ–ում, հավանաբար, հույսը դրել են այն բանի վրա, որ քվեարկության մասնակիցները կառաջնորդվեն «Աստված էլ բեթարից ազատի» կամ «Կարող էր ավելի վատը լինել» կարգախոսներով։
Հայ հեղափոխական դաշնակցություն
ՀՅԴ–ն փորձելու է հին ընկերներով նոր բարձունքներ գրավել։ Կստացվի՞ դա, թե՞ ոչ՝ պարզ կդառնա մայիսին։
«Ժառանգություն»
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած միասնական ցուցակի մասին շատ է խոսվել։ Քաղաքականացված շրջանակների համար ամեն ինչ առավել քան ակնհայտ ու պարզ է։ ՀՀ չքաղաքականացված քաղաքացիները նույն բանը կպարզեն ու կհասկանան մի փոքր ուշ։
Շատ կոնկրետ շրջանակներից ու հակասական հայացքներով մարդկանց մեկտեղումը «Ժառանգությունում» փորձում են հիմնավորել հասարակության տարբեր շերտերի կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ։ Այդ առումով «ժառանգության» ցուցակը կարելի է որակել որպես «հակասությունների միասնություն», որտեղ պակասում է միայն Գեորգի Վանյանը։ Եթե վերջինս էլ լիներ «Ժառանգության» ցուցակում, ապա հանրային ամբողջ սպեկտրը ներկայացված կլիներ այնտեղ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն:
Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդը վերջերս նշեց, որ իրենց ցուցակը նախորդ տարվա հացադուլի շարունակնությունն է։ Նշանակու՞մ է դա արդյոք, որ հացադուլն էլ, ինչպես համամասնական ցուցակը նախապատրաստվել էր նախագահականի մասնակցությամբ, միայն Րաֆֆին կիմանա կամ էլ «հերձումը» ցույց կտա։
. . .
Մնացած ուժերի ցուցակներին անդրադառնալն անիմաստ եմ համարում, քանի որ նրանք ֆոնային դերակատարում են ունենալու այս ընտրապայքարում։ Ճիշտ է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՕԵԿ–ը քաղաքական բարոյականության էտալոն է, և այդպիսով հասկացրեց, որ կուզենար այդ ուժին տեսնել հաջորդ գումարման ԱԺ–ում, բայց դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Իսկ եթե հանկարծ այնպես ստացվի, որ Արթուր Բաղդասարյանի թիմը հատի 5 տոկոսի շեմը, ապա բոլորս արդեն պետք է լրջորեն մտահոգվենք մեր հասարակությա՛ն բարոյական նկարագրով։