Տիգրան Սարգսյանն ընդունել է Նինկե Օմեսին և Մարկ Լյուիսին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին և Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը՝ արդյունավետ աշխատանքի համար։ Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը՝ հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը։