Լրահոս

29.03.2012 18:10


Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 29-ին տեղի է ունեցել 6 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT06105124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը  1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 545 մլն դրամ, որից մրցակցային`  1 մլրդ 525 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 990 808 672 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9514 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1300 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը