Լրահոս

30.03.2012 00:32


Ոստիկանություն. «Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում»

Ոստիկանություն. «Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում»

ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.ՕՕ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ   կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից:

Ի դեպ, այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը