Տեղի է ունեցել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական խորհրդատվությունը
Ս.թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հերթական խորհրդատվությունը՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի և Հնդկաստանի ԱԳՆ Եվրասիայի համակարգող քարտուղար Դիվյաբ Մանչանդաի մասնակցությամբ։
Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունները և շահագրգիռ է դրանց հետագա զարգացմամբ և խորացմամբ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման, նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը կարևորեց քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն