Լրահոս

30.03.2012 10:39


ԺՀՄԻ՞Գ-ն էլ՝ ՀՀԿ

ԺՀՄԻ՞Գ-ն էլ՝ ՀՀԿ

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի  Դիտորդական  Առաքելության 

 Ղեկավար  Ռադմիլա  Շեկերինսկային

Հարգելի  Տիկին Ղեկավար,

դատախազությունում  ներդրված  այդ  ո՞ր  փորձն  է, որ Ձեր  բարձր  գնահատականին  է արժանացել /Հ.Գ./  և  որի  մասին  մենք՝ հայաստանցիներս  բացարձակապես  տեղյակ  չենք  կամ  ճիշտ  հակառակի  մասին  գիտենք:

   Ավելին, այս  պայմաններում, երբ, առնվազն,  տեղի  է ունենում  պետական միջոցների  անխնա  օգտագործում  ի  շահ  ՀՀԿ  շահերի, չե՞ք  չարաշահում  արդյոք  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի  Դիտորդական  Առաքելության Ղեկավարի  դիրքը  «ազատ  և  արդար  ընտրությունների»  անցկացման  մասին  ՀՀ  իշխանություններին  տված  Ձեր  քաղաքական  գնահատականներում, այն  էլ՝ ժամանակավրեպ: 

   Մի՞թե  Ձեզ  էլ  հասցրեցին  ՀՀԿ  շարքերն  անցկացրել...

Կլուսաբանե՞ք:

   Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/                                                              

Հ.Գ.- http://www.genproc.am/am/50/item/7053/

Դիտորդական առաքելության ղեկավար Ռ.Շեկերինսկայան իր հերթին կարեւորեց  ընտրությունների ընթացքի վերաբերյալ բողոքների պատշաճ քննարկման ապահովումն՝ արձանագրելով, որ հենց այդ ընթացակարգն է լավագույն վկայությունը, թե որքանով են իշխանությունները հետամուտ եւ պատրաստակամ հարգելու ընտրական իրավունքը եւ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ: Այս առումով տիկին  Շեկերինսկայան բարձր գնահատեց դատախազությունում ներդրված փորձը եւ հույս հայտնեց, որ այն իրոք կապահովի ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքների պատշաճ արձագանքը:

Այս խորագրի վերջին նյութերը