Լրահոս

17.01.2011 13:37


Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը:

Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի հետ երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:

Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաեւ խորհրդարանական կոալիցիայի եւ ընդդիմության ներկայացուցիչներ հետ:

Այցի կապակցությամբ' ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես' «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչեւ հունվարի 26-ը:

Այս խորագրի վերջին նյութերը