Տեղի է ունեցել Շիրակի մարզային զարգացման հանձնաժողովի նիստը
Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զարգացման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հանձանաժողովի ոլորտային խմբի ղեկավարները ներկայացրել են կրթության, սպորտի, մշակույթի և քաղաքաշինության ոլորտներին առնչվող խնդիրները և համապատասխան առաջարկություններ արել:
Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Սահակ Մինասյանն իր ներկայացրած զեկույցում նշել է, որ անհարժեշտ է Շիրակի մարզին և Գյումրի քաղաքին վերադարձնել նախկին համբավը:
-Հարկավոր է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն, որ Շիրակի մարզը և Գյումրի քաղաքը կրկին վերածվի արվեստների ու արհեստների քաղաքի: Մարզի տարբեր համայնքներում մեծ պոտենցիալ կա կավագործությանը և խեցեգործությանը զարկ տալու համար,- նշել է Սահակ Մինասյանը:
Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ուշադրություն է հրավիրել բնակարանաշինության խնդիրների վրա: Նա հիմնականում նշել է այս ոլորտում արդեն իսկ նախանշված ծրագրերը՝ առնաձնացնելով անօթևանների համար նախատեսված 3000 բնակարանների շինարարությունը: Ներկայացվել է նաև մարզի սահամանմերձ՝ Ամասիա և Աշոցք համայնքներում ոռոգման ցանցերի ստեղծման հնարավորությունները:
Նիստի ընթացքում Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը դժգոհել է, որ հասարակությունն ակտիվություն չի ցուցաբերում:
-Մինչև հիմա հասրակության կողմից որևէ առաջարկ չենք ստացել այս կամ այն որորտի խնդիրների վերաբերյալ: Չեն ուզում առաջարկություններ անել, միայն պետք է նիստ հրավիրենք, որ գան նստեն ու ինչ-որ բան խոսեն,- ասել է Սամվել Պետրոսյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի