Լրահոս

30.03.2012 11:41


Համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ

Համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ

Պաշտպանի ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Չնայած  Տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) Ադրբեջանից բռնագաղթված փախստականների բնակապահովության նպատակով 2011թ.  ներկայացրել է պետական բյուջեից 4 մլրդ դրամի ֆինանսական հայտ, սակայն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս դեպքում, հայտը չի բավարարվել, և ՀՀ-ում ապաստանած փախստականների հիմնահարցերից ամենակարևորին՝ նրանց բնակապահովության խնդրին, լուծում չի տրվել:
  • Շարունակել է ծանր մնալ հատկապես հեռավոր գյուղերում բնակվող փախստականների վիճակը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած անձանց մեծ մասը դեռևս բնակվել է կիսաքանդ շինություններում, վարձակալությամբ կամ  բարեկամների բնակարաններում:
  • ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության համապատասխան գրությունների հիման վրա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից չի երկարաձգվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ժամկետը այն փախստականների համար, որոնց նկատմամբ սկսվել է կարգավիճակի դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց, և լիազոր մարմնի որոշումը գտնվում է բողոքարկման փուլում, չնայած որ նման երաշխիք սահմանված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքով:
  • Փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթերում անձի տվյալները ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տպագրվում են միայն անգլերեն լեզվով՝ անտեսելով «Լեզվի մասին»  ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
  •  Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով վերջիններիս հատկացված դոտացիաները բավարար չեն եղել:
  • Գյուղական համայնքների ղեկավարները շատ դեպքերում մերժել են անձանց անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու խնդրանքը` հողի կամ այլ տեսակի հարկերի չվճարման պատճառաբանությամբ, խախտվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության, քաղաքացիների ընդունելության կազմակերպման ապահովման պահանջները:
  • Չնայած իրականացված վարչական հսկողության, արդյունքում համայնքներում բացահայտվել են ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներ, մարզպետների կողմից իրականացվող հսկողության գործընթացը դեռևս բավարար արդյունավետ չի գնահատվել հարցված մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

    Արձանագրված դրական զարգացումները

 

  • 2011թ. հունվարի 13-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը, որով սահմանված են  միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության 14 ուղղություններ, և նախանշված նպատակներին հասնելու մեխանիզմներ:
  • 2011թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ՀՀ միգրացիայի պետական կարգա­վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվական­ների գործողությունների ծրագիրը:
  • Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:
  • Ապահովվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (21) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/634  հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը