Լիլիթ Գալստյան. «Ինգան ու Անուշը շատ ավելի ցածր «մատուցվեցին», քան կարող էին»
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը«7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանի զբաղեցրած 10-րդ հորիզոնականին, ասել է.
-Հավանում եմ այն երգի մշակույթը, որ Ինգա և Անուշ Արշակյանները բերեցին հայկական ժամանակակից երգարվեստ։ Նրանց երաժշտական կատարողականությունը բարձր եմ գնահատում, նրանք այն ժամանակակից և փոփ նվազագույն երաժիշտներից են, որոնք գալիս են ազգային ակունքներից և ունեն յուրօրինակ դիմագիծ։ Այս երգը հորինված էր Եվրատեսիլի տրամաբանության մեջ, սա նրանց երգարվեստի «հոծ գծի» մեջ չէր, ինչը միգուցե արդարացված էր։
Պատգամավորը նաև ասել է, թե Արշակյան քույրերի կատարողականությունն անթերի էր. «Բայց պետք է ասել նաև, որ կային ուժեղ մրցակիցներ, մրցակցությունը չպիտի թերագնահատել»։
-Ցավոք, շոուն վստահվել էր մի այլ ընկերության՝ ոչ հայկական ակունքներով, և Ինգան ու Անուշը շատ ավելի ցածր «մատուցվեցին», քան կարող էին։ Շոուի մրցակցության մեջ մենք շահեկան չէինք, և իրենք իրենց կարողություններից նվազ մատուցվեցին,-նշել է Լ. Գալստյանը։
-Քվեարկության վրա ազդեց սփյուռքի տրամադրվածությունը, որը բխում էր մեր արտաքին քաղաքականությունից։ Այստեղ մեծ նշանակություն ուներ նաև ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մեր, եթե չօգտագործեմ ուրացում բառը, բայց բացառիկ նահանջը կամ ձախողումը,-արձագանքել է ՀՅԴ-ական պատգամավորը։
Լիլիթ Գալստյան. «Ինգան ու Անուշը շատ ավելի ցածր «մատուցվեցին», քան կարող էին»
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանի զբաղեցրած 10-րդ հորիզոնականին, ասել է.