Այսօր` մարտի 30-ին, ՏՄՊՊՀ նիստում քննարկվեց «ՄԳԱ Վոթըր» ընկերության («Մաքուր ջուր» ապրանքանիշ) նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Մրցակից ընկերությունը բողոք է ներկայացրել Հանձնաժողովին Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք է ներկայացրել, տեղեկացնելով որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ և սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ: Մասնավորապես այն, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության, նման պայմաններում մրցակցությունը խիստ դժվարանում է:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները. Մրցակցային լուրջ առավելություններ` անբարեխիղճ վարքագծի շնորհիվ Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը և բացահայտել, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին: Բացի այդ, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:
Շուկայի խոշորագույն ընկերությունը աշխատում է ստվերային դաշտում` խոշոր չափի վնաս պատճառելով պետությանը Ի դեպ, «ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ներկա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում: Մասնավորապես «Երևան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն ըստ Հանձնաժողովի մասնագետների անհնար է: Բացի այդ, Հանձնաժողովը համադրել է նաև ընկերության կողմից թողարկված արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ և պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:
Օրենքով սահմանված առավելագույն պատիժ` անբարեխիղճ վարքագծի համար Հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ, հանձնարարվեց 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
Ուսումնասիրվել է նաև «Էվրի Դեյ» ընկերության գործունեությունը Արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:
ՏՄՊՊՀ-ը կարևորում է տնտեսվարողների նախաձեռնողականությունը` մրցակցային խնդիրների բացահայտման առումով Ռեսուրսների սահմանափակվածության պատճառով Հանձնաժողովը չի կարող իր նախաձեռնությամբ ուսումնասիրել բոլոր շուկաները և բացահայտել բոլոր խնդիրները, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է տնտեսվարողների նախաձեռնողականությունը` անբարեխիղճ մրցակցության երևույթների բացահայտման և դրանք մրցակցության պաշտպանության մարմնին ներկայացնելու գործում:
«Մաքուր ջուրը» տուգանվեց
Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը Հանձնաժողովին բողոք է ներկայացրել, տեղեկացնելով որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ և սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ: Մասնավորապես այն, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Ըստ «Էվրի Դեյ» ընկերության, նման պայմաններում մրցակցությունը խիստ դժվարանում է:
Հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը և բացահայտել, որ թեև ընկերությունը թե իր արտադրատեսակի վրա և թե գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսեր հնարավորություն է ունեցել ընդլայնվել շուկայում և շահեկան բիզնես ծավալել: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին:
Բացի այդ, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության և թյուրիմացության մեջ:
Ի դեպ, «ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է և 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: Սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ներկա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է և թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում: Մասնավորապես «Երևան Ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60%-ի չափով ջրի կորուստ, որն ըստ Հանձնաժողովի մասնագետների անհնար է: Բացի այդ, Հանձնաժողովը համադրել է նաև ընկերության կողմից թողարկված արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ և պարզել, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:
Հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ, հանձնարարվեց 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
Արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:
Ռեսուրսների սահմանափակվածության պատճառով Հանձնաժողովը չի կարող իր նախաձեռնությամբ ուսումնասիրել բոլոր շուկաները և բացահայտել բոլոր խնդիրները, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է տնտեսվարողների նախաձեռնողականությունը` անբարեխիղճ մրցակցության երևույթների բացահայտման և դրանք մրցակցության պաշտպանության մարմնին ներկայացնելու գործում: