Լրահոս

30.03.2012 14:11


Սեռական էներգիայի սուբլիմացիան քաղաքական ոլորտում

Սեռական էներգիայի սուբլիմացիան քաղաքական ոլորտում

Այսօրվա ասուլիսին Սևադա Հակոբյանը՝ Երևանի պատական բժշկական համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, և Սամվել Խուդոյանը՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, խոսել են քաղաքական ոլորտում սեռական էներգիայի սուբլիմացիայի՝ փոխակերպման մասին։

Գիտնականները նախ նշել են, որ որևէ մասնագիտական առանձնահատկություն սուբլիմացիան չունի, սակայն նկատել են, որ քաղաքականություն մարդիկ գնում են՝ ունենալով 3 մակարդակի պահանջմունք։ Սևադա Հակոբյանի խոսքով՝ առաջին խմբին հատուկ է քաղաքականության հետևյալ պատկերացումը՝ պաշտոն, փող, աղջիկներ. իրենք սեռական պահանջմունքի բավարարում են փնտրում։ Երկրորդ խմբի քաղաքականություն մտնելու դրդապատճառը իշխանության պահանջմունքն է՝ ինքնահաստատման խնդիր։ Եվ երրորդ խումբը  քաղաքականություն է մտնում ինչ–որ բան փոխելու, ժողովրդի մասին հոգ տանելու նպատակով. դա, այսպես կոչված, ծնողական պահանջմունքն է։

Ցանկացած պահանջմունքի չբավարարված լինելը ազդում է մարդու կենսագործունեության վրա։ Սեռական պահանջմունքի անբավարարվածությունը՝ ֆրուստրացիան, ծնում է ագրեսիա։ Որպես քաղաքականության մեջ նման ագրեսիայի դրսևորման օրինակ՝ Սամվել Խուդոյանը բերել է Ադոլֆ Հիտլերին։

Նա նշել է նաև, որ քաղաքական ակտիվությունը չի բնորոշում անձի սեռական ակտիվությունը, և դա վերաբերում է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև ստեղծագործական մասնագիտություն ունեցող անձանց՝ նկարիչներին, երգիչներին և այլն. ակտիվ գործիչը կարող է ապրել սեռական կյանքով, կամ էլ հակառակը՝ լինել իմպոտենտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը