Լրահոս

30.03.2012 14:56


Ոստիկանություն. «Ընտրացուցակում անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է»

Ոստիկանություն. «Ընտրացուցակում անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է»

 «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված Երևանի թիվ 10 ընտրատարածքի 10/30 ընտրական տեղամասի ընտրացուցակում տեղ գտած անճշտությունը պարզելու  նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված արագ արձագանքման օպերատիվ շտաբը կատարել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ անճշտությունը անձնագրային ծառայության աշխատակցի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանք է: Անձնագրային ծառայության քաղաքացիական ծառայողը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Անճշտությունը վերացվելու է:

Անձնագրային և վիզաների վարչությունը հայցում է Ֆադեյ Սարգսյանի հարազատների ներողամտությունը:  

Քաղաքացիներին կրկին խնդրում ենք ընտրողների ցուցակներում ցանկացած անճշտություն, այդ թվում՝ մահացած անձանց տվյալներ հայտնաբերելիս, դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով: Ոստիկանությունը օպերատիվ կարձագանքի ձեր հաղորդումներին:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը