Լրահոս

18.05.2009 19:56


Մեկնարկել է ԵԱՀԿ 17-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը

Մայիսի 18-ին Աթենքում աշխատանքն է սկսել «Միգրացիայի կառավարումը և դրա փոխկապվածությունը տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում իրականացվող ռազմավարության հետ» խորագրով ԵԱՀԿ 17-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպումը:

            ԵԱՀԿ գործող նախագահի, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոյի ելույթներից հետո քննարկումները շարունակվել են թեմատիկ աշխատանքային նիստերում: Ֆորումի աշխատանքը կշարունակվի մինչև մայիսի 20-ը:

            Հայաստանի պատվիրակության կազմում են Հունաստանում Հայաստանի դեսպան, պատվիրակության ղեկավար Վահրամ Կաժոյանը, ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը:

            ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը