Ֆլորիդայում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է «Porsche» մակնիշի ամենաթանկարժեք մեքենան։ 1970–ականներին արտադրված «Porsche» 917/30 Can-Am սպորտային մեքենայի համար անհայտ կոլեկցիոները վճարել է 4,4 մլն դոլար։ Այս մեքենայից արտադրվել է միայն 4 օրինակ, որոնցից երկուսը հայտնվել էին անհատ կոլեկցիոներների հավաքածուներում։
Չնայած պատկառելի տարիքին (մեքենան արտադրվել է 1973–ին)՝ այն ունի բավական տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ. 100 կմ/ժամ արագությունը «Can-Am»–ը հավաքում է ընդամենը 1,9 վայրկյանում, առավելագույն արագությունն էլ հասնում է մինչև 386 կմ/ժամի։ «Can-Am»–ն ունի 12 մխոցային, 5,3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որի հզորությունը 1600 ձիաուժ է։
Ֆլորիդայի աճուրդի ընթացքում վաճառվել է «Porsche»–ի 17 էքսկլյուզիվ նմուշ, վաճառքի ընդհանուր հասույթն էլ կազմել է 36 մլն դոլար։ 1955թ. արտադրության «Porsche» 550/1500 RS Spyder–ը վաճառվել է 3,86 մլն դոլարով, Porsche 911 Carrera RSR Turbo–ն էլ՝ 3,13 մլն դոլարով։
Վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք «Porsche»–ն