«Վերադարձնենք եթերը Միշիկից» պահանջողին տարել են հոգեբուժարան
Այսօր՝ ժամը 14:00–ի սահմաններում, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք է բերման ենթարկվել ակտիվիստ, մասնագիտությամբ բժիշկ ԵրվանդԿարապետյանը։ Ոստիկանությունից փոխանցել են, թե անհայտ քաղաքացուց ստացած ահազանգի համաձայն՝ անհավասարակշիռ վարքագծով մարդ է կանգնած Հանրային հեռուստաընկերության շենքի առջև։ Այնուհետև ստուգման նպատակով ԵրվանդԿարապետյանըտեղափոխվելէՆորքիհոգեբուժարան։
«Epress.am»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմել է հետևյալը.
«Այսօր առավոտյան ժամը 11-ից Հանրային հեռուստաընկերության շենքի մուտքի կողմից՝ փողոցում՝ մայթին կանգնած, պիկետ էի անցկացնում: Մի քանի պլակատ ունեի՝ «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», մյուսն էլ Սերժ Սարգսյանի փեսայի նկարով էր՝ «Վերադարձնենք եթերը Միշիկից», ըստ տեղեկությունների, որոնք չեն հերքվել, նա վերահսկում է հեռուստադաշտը: Կես ժամ առաջ մի քանի ոստիկաններ եկան՝ առանց ներկայանալու, իմ կամքին հակառակ միանգամից հրելով ինձ նստեցրին մեքենան ու տարան: Երբ փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, ու հարցրի, թե ուր են տանում, ոստիկանները պատասխանեցին, որ իրենք ահազանգ են ստացել, թե Հանրայինի մոտ հոգեկան հիվանդ կա, և տանում են ճշտելու։ Ես բացատրեցի, որ իրավունք ունեմ պիկետ անցկացնելու, ինձ ասացին՝ չունես, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը ստրատեգիական օբյեկտ է»։
«Վերադարձնենք եթերը Միշիկից» պահանջողին տարել են հոգեբուժարան
Այսօր՝ ժամը 14:00–ի սահմաններում, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք է բերման ենթարկվել ակտիվիստ, մասնագիտությամբ բժիշկ Երվանդ Կարապետյանը։ Ոստիկանությունից փոխանցել են, թե անհայտ քաղաքացուց ստացած ահազանգի համաձայն՝ անհավասարակշիռ վարքագծով մարդ է կանգնած Հանրային հեռուստաընկերության շենքի առջև։ Այնուհետև ստուգման նպատակով Երվանդ Կարապետյանը տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան։

7or.am