Լրահոս

30.03.2012 17:31


«Վերադարձնենք եթերը Միշիկից» պահանջողին տարել են հոգեբուժարան

«Վերադարձնենք եթերը Միշիկից» պահանջողին տարել են հոգեբուժարան

Այսօր՝ ժամը 14:00–ի սահմաններում, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ոստիկանության Նորք–Մարաշ բաժանմունք է բերման ենթարկվել ակտիվիստ, մասնագիտությամբ բժիշկ Երվանդ Կարապետյանը։ Ոստիկանությունից փոխանցել են, թե անհայտ քաղաքացուց ստացած ահազանգի համաձայն՝ անհավասարակշիռ վարքագծով մարդ է կանգնած Հանրային հեռուստաընկերության շենքի առջև։ Այնուհետև ստուգման նպատակով Երվանդ Կարապետյանը տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան։

«Epress.am»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմել է հետևյալը.

«Այսօր առավոտյան ժամը 11-ից Հանրային հեռուստաընկերության շենքի մուտքի  կողմից՝ փողոցում՝ մայթին կանգնած, պիկետ էի անցկացնում: Մի քանի պլակատ ունեի՝ «Ապահովեք բազմակողմանի լուսաբանում», մյուսն էլ Սերժ Սարգսյանի փեսայի նկարով էր՝ «Վերադարձնենք եթերը Միշիկից», ըստ տեղեկությունների, որոնք չեն հերքվել, նա վերահսկում է հեռուստադաշտը: Կես ժամ առաջ մի քանի ոստիկաններ եկան՝ առանց ներկայանալու, իմ կամքին հակառակ միանգամից հրելով  ինձ նստեցրին մեքենան ու տարան: Երբ փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, ու հարցրի, թե ուր են տանում, ոստիկանները պատասխանեցին, որ իրենք ահազանգ են ստացել, թե Հանրայինի մոտ հոգեկան հիվանդ կա, և տանում են ճշտելու։ Ես բացատրեցի, որ իրավունք ունեմ պիկետ անցկացնելու, ինձ ասացին՝  չունես, քանի որ  Հանրային հեռուստաընկերությունը  ստրատեգիական  օբյեկտ է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը