Global Integrity Report. «Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը խախտվում է»
Ուսումնասիրված 31 երկրներից 29-ում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը լիարժեքորեն չի գործածվում` անկախ օրենսդրության վատը կամ լավը լինելուց
Ըստ նոր հրապարակված զեկույցի, աշխարհի տարբեր երկրներում քաղաքական գործունեության ֆինանսավորմանը վերաբերող օրենսդրությունը խախտվում է` անկախ նրանից, թերի է օրենսդրությունը, թե մանրակրկիտ կերպով մշակված: Global Integrity Report: 2011 զեկույցը 31 երկրների առնչվող մանրակրկիտ ուսումնասիրություն է, որն այսօր հրապարակվեց Global Integrity շահույթի նպատակ չհետապնդող մրցանակակիր միջազգային կազմակերպության կողմից, որն ուսումնասիրում է կառավարման ոլորտի և կոռուպցիայի համաշխարհային տենդենցները:
Ուսումնասիրման առարկա 31 երկրներից 29-ը ստացել են 60 միավորից պակաս` 100 հնարավորից: Հաշվի է առնվել քաղաքական կուսակցություններին անհատների և ձեռնարկությունների կողմից նվիրատվությունների կատարումը կարգավորող օրենսդրության արդյունավետությունը, ինչպես նաև նվիրատվությունների և քարոզչության նպատակով կատարվող ծախսերի աուդիտի իրականացումը: Համապատասխան օրենքների կատարմանը հետևել պարտավոր պետական մարմինները սովորաբար չունեն խնդիրը քննելու բավարար լիազորություններ, ու հաճախ նաև չունեն պատժամիջոցներ կիրառելու լիազորություն:
Ըստ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող օրենսդրության արդյունավետության չափանիշի, Հայաստանը ստացել է 100 հնարավորից ընդամենը 8 միավոր, իսկ ըստ անհատ թեկնածուների ստացած ֆինանսավորումն արդյունավետ կերպով կարգավորելու ունակությանը վերաբերող չափանիշի` 100 հնարավորից 10 միավոր: Այս արդյունքները ցայտուն կերպով տարբերվում են երկրի օրենսդրության ստացած գնահատականից, որը կազմում է 50 միավոր` ըստ կուսակցությունների ֆինանսավորման չափանիշի և 100 միավոր` ըստ անհատ թեկնածուներին վերաբերող չափանիշի: Կուսակցությունների և անհատ թեկնածուների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները հանրությանը հայտնելու առումով իրավիճակն ավելի բարվոք է. համապատասխանաբար 63 և 31 միավոր` հնարավոր 100-ից:
Արդյո՞ք կուսակցությունների քաղաքական գործունեության ֆինանսավորումը կարգավորող օրենսդրությունն արդյունավետ է
«Մենք լրջորեն մտահոգված ենք, քանի որ շատ երկրներում ընտրական գործընթացների մեջ մասնավոր աղբյուրներից մեծ գումարների ներդրումն արդյունավետորեն կարգավորելու առումով լուրջ առաջընթաց չկա», - նշեց Global Integrity-ի գործադիր տնօրեն Նաթանիել Հելլերը: «Ամբողջ աշխարհում քաղաքական գործունեության ֆինանսավորումը մնում է կոռուպցիայի հավանականության առումով ամենառիսկային ոլորտ, և լուրջ բարեփոխումների բացակայությունը կշարունակի խանգարել բաց և թափանցիկ կառավարմանը վերաբերող նախաձեռնությունների իրականացմանը», - նշեց Հելլերը:
Global Integrity Report: 2011 զեկույցի նպատակն է գնահատել ոչ թե պետական մակարդակով առկա կոռուպցիայի վիճակը, այլ կոռուպցիայի դեմ կիրառվող միջոցները. գնահատվել են նաև կառավարման թափանցիկությանը և հանրությանը հաշվետու լինելուն վերաբերվող այլ ոլորտներ, ներառելով շահերի հակասությանը վերաբերող օրենսդրությունը, մամուլի ազատությունը և օրենքների կիրառման առումով հաշվետու լինելը:
Զեկույցում ներառված են զարգացած երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իրլանդիան և Գերմանիան, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներ` Ալժիրից և Ուկրաինայից մինչև Չինաստան: Կոռուպցիայի ընկալումներն ուսումնասիրելու փոխարեն զեկույցը գնահատում է հանրությանը հաշվետու լինելու մեխանիզմների և թափանցիկության ապահովման միջոցների առկայությունը, որոնք հնարավոր են դարձնում կոռուպցիայի կանխումը: Զեկույցում գործածված են 320 «ազնվության ինդիկատորներ», ինչպես նաև կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հրապարակումներ: Երաշխիքների ոչ բավարար լինելու գնահատումը թույլ է տալիս ենթադրել, որ ոլորտներում է կոռուպցիայի ռիսկն ավելի մեծ:
Զեկույցի կարևոր արդյունքները ներառում են նաև հետևյալը.
- Հակակոռուպցիոն մարմինները հաճախ չեն համապատասխանում առկա ակնկալիքներին: 2011 թ. ուսումնասիրած հակակոռուպցիոն մարմիններից շատերը ծայրահեղ կերպով քաղաքականացված են և կախման մեջ են կառավարություններից, որոնց նկատմամբ պետք է մոնիտորինգ իրականացնեն: Մարմինների լիազորությունների և անկախության պակասը հաճախակի ուղեկցվում է նրանց ուղղված քաղաքացիների դիմումների սակավությամբ` հիմնականում այն պատճառով, որ շատ երկրներում բացակայում են կամ անբավարար են վկաների պաշտպանության միջոցները:
- Ուսումնասիրված 31 երկրներից 29-ում պետական կառավարման համակարգը վերահսկվում է իշխող կուսակցության կողմից կամ հեշտությամբ շահագործվում է նեղ կուսակցական շահերի իրագործման համար: Հասարակական ռեսուրսների և կուսակցությունների գործունեության միջև սահմանազատումը հստակ չէ ուսումնասիրված երկրների մեծ մասի դեպքում. բացառություն են կազմում ԱՄՆ-ը (100 միավոր) և Իրլանդիան (75 միավոր):
- 2009 թ. կատարված նախորդ ուսումնասիրության արդյունքների համեմատ մի քանի երկրներում առկա է ուշագրավ բարելավում կամ վատթարացում` հակակոռուպցիոն երաշխիքների առումով: Բավական էական առաջընթաց է գրանցվել Լիբերիայում, Հայաստանում և Թաջիկստանում, մինչդեռ Մոնղոլիայում, Ալժիրում և Մեքսիկայում առկա է հետընթաց:
«Զեկույցում ներառված երկրների գնահատականները հանդիսանում են աշխարհում առկա հակակոռուպցիոն մեխանիզմների ամենամանրամասն, ապացույցների վրա հիմնված գնահատականներ: Դրանք տեղեկատվություն են ապահովում որոշում կայացնողների, ակտիվիստների և քաղաքացիների համար` յուրաքանչյուր երկրի կառավարման ոլորտի հետ կապված մարտահրավերները հասկանալու և գործելու համար», - նշել է Հելլերը:
Global Integrity-ի զեկույցը մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրված երկրներում հավաքված տեղեկությունների մշակման արդյունք է, որը պատրաստվել է ավելի քան 100 լրագրողների և հետազոտողների ջանքերի շնորհիվ:
2011 թ. զեկույցը ներառում է հետևյալ երկրները.
Ադրբեջան
Ալժիր
ԱՄՆ
Բոսնիա-Հերցեգովինա
Բուրկինա-Ֆասո
Գանա
Գերմանիա
Զիմբաբվե
Թաջիկստան
Ինդոնեզիա
Իրլանդիա
Լիբերիա
Կոլումբիա
Կոսովո
Հայաստան
Հնդկաստան
Հորդանան
Մալավի
Մակեդոնիա
Մեքսիկա
Մոնղոլիա
Նիկարագուա
Չինաստան
Սերբիա
Սիեռա-Լեոնե
Վենեսուելա
Վիետնամ
Վրաստան
Ուգանդա
Ուկրաինա
Քենիա
Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ http://www.globalintegrity.org/report էջում
Global Integrity-ն ինովացիոն մոտեցմամբ կազմակերպություն է, որը ձգտում է բարձրորակ հետազոտություններ իրականացնել և մշակում է նորագույն տեխնոլոգիաներ` կառավարման թափանցիկության և հաշվետու լինելու հետ կապված իրավիճակը բարելավել ցանկացող քաղաքացիական, հասարակական ոլորտների և անհատ բարեփոխականների աշխատանքն առաջ տանելու համար: Հիմնական աշխատակազմից բացի, կազմակերպությունը համագործակցում է ավելի քան 1300 գործընկերների հետ, որոնք կազմակերպության մշակած տեխնոլոգիաները, գործիքները և տեղեկությունները կիրառում են այնտեղ, որտեղ հնարավոր է դրանցից առավել օգուտ ստանալ` տեղական մակարդակով: Կազմակերպության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել http://www.globalintegrity.org, ինչպես նաև Twitter (@globalintegrity):

83
Կոլումբիա
71
Իրլանդիա, Մեքսիկա
58
Վրաստան
54
Ինդոնեզիա
50
Մակեդոնիա, Սերբիա
33
ԱՄՆ, Թաջիկստան
29
Ադրբեջան, Կոսովո, Բոսնիա-Հերցեգովինա
25
Ուկրաինա
21
Ալժիր, Լիբերիա, Ուգանդա, Վիետնամ
17
Հորդանան, Մոնղոլիա, Վենեսուելա
13
Հայաստան, Գանա
8
Հնդկաստան, Մալավի
4
Բուրկինա Ֆասո, Չինաստան, Քենիա, Նիկարագուա, Սիեռա Լեոնե, Զիմբաբվե
0