Լրահոս

31.03.2012 09:59


Այսօր ապամոնտաժելու են Մաշտոցի պուրակի կրպակները

Այսօր ապամոնտաժելու են Մաշտոցի պուրակի կրպակները

Այսօր՝ ժամը 13։00–ին, Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մանվել Սարգսյանը, Ստեփան Դանիելյանը և այլ ակտիվիստներ սեփական միջոցներով ապամոնտաժելու են Աբովյան փողոցից Մաշտոցի պուրակ տեղափոխված և այնտեղ տեղադրված կրպակները։ Այս քայլին նրանք գնալու են՝ ի կատարումն բնապահպան-ակտիվիստների ձևավորած քաղաքացիական դատարանի վճռի:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ, և նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում ու առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորել և պահանջել էր զերծ մնալ հակաիրավական գործողություններ կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը