Լրահոս

31.03.2012 11:16


Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն

Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն

Ոստիկանության  հայտարարությունը  մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի Պուրակում նախատեսվող ապամոնտաժման  գործողությունների վերաբերյալ վկայում է, որ ոստիկանությունը մտադիր է շարունակել պաշտպանել Երևանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում՝  թույլտվությամբ սահմանված պայմաններին ակնհայտ էական խախտումներով կառուցված ինքնակամ շինությունները։ Ենթադրում ենք, որ ոստիկանությունը գիտակցում է իր  պատասխանատվությունը հասարակության առջև անօրինական սեփականությունը պաշտպանելու համար և դրա բոլոր հետևանքները։

            Հիշեցնում ենք,  որ Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն: Համայնքի բնակիչները կարող են Երևանի վարչատարածքային սահմաններում ուղղակիորեն իրականացնել տեղական ինքնակառավարում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը՝ անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Մենք շարունակում ենք համարել որ, Մաշտոցի Պուրակում անօրինական գործողությունների դեմ բողոքող հասարակության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը մնում է ոտնահարված։ Ուստի համոզված ենք, որ Երևանի բնակիչների կողմից համայնքի սեփականությունը պաշտպանելու համար նախատեսվող գործողությունների անհրաժեշտությունը պահպանվում է։

Միաժամանակ ակնկալում ենք, որ մարտի 31-ին քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության գործողությունները կասեցնելու համար, բացի հարկադրանք կիրառելու հնարավորությունից, ոստիկանությունը կներկայացնի նաև ավելի հիմնավոր փաստարկներ։

  Մաշտոցի Պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը