Քաղաքական

31.03.2012 10:15


Վարդան Օսկանյան. «Կոալիցիան ձևական է եղել»

Վարդան Օսկանյան. «Կոալիցիան ձևական է եղել»

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ իր համոզմամբ՝ նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձևական է եղել, և Հանրապետականն էլ «արել է այն, ինչ ցանկացել է», ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է:

–Ճիշտ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ես անդամակցել եմ, դեռևս համարվում է կոալիցիայի անդամ, բայց եկեք անկեղծ լինենք՝ այդ կոալիցիան ձևական կոալիցիա է եղել, որովհետև իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել և երբեք իր գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ ՕԵԿ-ի ձայների կարիքը խորհրդարանում չի զգացել,-ասել է Օսկանյանը:

Նա նաև հավելել է, որ եթե իրոք կարողացանք ազատ, արդար ընտրություններ անցկացնել, ապա նոր որակի խորհրդարան կունենանք, կլինեն իսկական հակակշիռներ, ստիպված կլինենք իսկական կոալիցիաներ կազմել, և մեկ կուսակցության կարծիքը չի պարտադրվի.

–Մեզ մոտ ոչ միայն խորհրդարանում հակակշիռ չկա, այսինքն՝ մի կուսակցություն ունի բացարձակ մեծամասնություն, այլ նաև քաղաքական համակարգում չկա․ նախագահը Հանրապետական կուսակցությունից է, Ազգային ժողովի նախագահը Հանրապետական կուսակցությունից է, վարչապետը Հանրապետական կուսակցությունից է։ Ես դեռ չեմ ուզում իջնել ավելի ներքևի շերտերը։ Այսօր Հանրապետական կուսակցությունը բացարձակ գերիշխող դիրք ունի, և պատասխանատվությունը ամբողջությամբ այդ կուսակցության վրա է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը