Լրահոս

31.03.2012 12:23


Նախընտրական կրակոցներ Գյումրիում

Նախընտրական կրակոցներ Գյումրիում

Երեկ՝ մարտի 30-ի կեսօրին, կրակոցներ են հնչել Գյումրիում` «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասում: Ըստ նախնական տեղեկությունների` վեճ է տեղի ունեցել 2 երիտասարդների 2 խմբերի միջև, որի ընթացքում հնչել են կրակոցներ: «Մսի կոմբինատ»–ը Մարտուն Գրիգորյանի թաղամասն է: Տեղեկություններ կան, որ ծեծկռտուքին մասնակցել են Գյումրու թիվ 34 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածուներ առաջադրված Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի կողմնակիցները: Թեկնածուների օգտին քարոզող երիտասարդները, նախնական տեղեկությունների համաձայան, «Մսի կոմբինատ» թաղամասում պատահաբար են հանդիպել և սկսել են վիճել: Ինչպես փոխանցել է Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը, իրենք այդ թաղամասից ահազանգ ստացել են վիճաբանության և կրակոցների մասին, սակայն այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում: Նշենք, որ երկվանից մինչև այս պահը քաղաքում ուժեղացված հսկողություն է իրականացվում, և Գյումրու ոստիկանության շենքում պարբերաբար հավաքում են ոստիկաններին:

Արման Սահակյանի գրասենյակից փոխանցել են, որ դեպքի մանրամասներին չեն տիրապետում և այսօրվա ընթացքում փորձում են դրանք ճշտել: Սակայն պաշտոնապես չեն հերքում, որ վիճաբանությանը մասնակցել են թեկանծուների կողմնակիցները:

Պաշտոնապես հերքում չեն տալիս նաև Մարտուն Գրիգորյանի գրասենյակից։ Նրա օգնական Աղասի Աբրահամյանը նշել է, թե գուցե նման բան տեղի է ունեցել, բայց ինքը դեպքի մասին տեղյակ չէ :

ԴերենիկՄալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը