Վերջերս համացանցում մի տեսահոլովակ էր տեղադրվել, որտեղ երիտասարդները դհոլ էին նվագում «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ (տե՛ս http://7or.am/am/news/view/32525/)։
Տեսահոլովակից պարզ երևում է, թե ով է դրա հասցեատերը. տեսահոլովակի հեղինակները կադրում անընդհատ ցույց են տալիս «Ազգայինմիաբանության» կուսակցության ցուցանակը: Ակնարկը հասկանալի է. ըստ ակցիայի և տեսահոլովակի հեղինակների՝ «ազգայինի» անվան տակ տարիներ շարունակ գործել է «դհոլչիների միաբանություն», և այդ դհոլչիների միաբանությունը վերջնականապես ապականել է հայաստանյան քաղաքական դաշտը:
Քաղաքագիտական ազնվությունն ու անաչառությունը, որի սկզբունքային ջատագովն է մեր ղեկավարը` ՀՀ քաղաքագետների միության նախագահ ՀմայակՀովհաննիսյանը, պահանջում են հարգել հեղինակային իրավունքը՝ արժանին մատուցելով ԱրտաշեսԳեղամյանին «ստախոս» և «դհոլի պես դատարկ մարդ» պիտակավորած երկրի և Հանրապետական կուսակցության գործող նախագահ ՍերժՍարգսյանին: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ուշադիր վերընթերցել «Առավոտ» օրաթերթին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ նա բացահայտել է «դատարկ դհոլի» ծախու և ստախոս էությունը (տե՛ս http://aravot.am/old/am/articles/economy/6524/view, ինչպես նաև http://aravot.am/old/am/articles/society/1740/view):
Խորհրդանշական է, որ այն ցնցող հարցազրույցը, որտեղ Սերժ Սարգսյանը հպանցիկ ակնարկում է, որ Արտաշես Գեղամյանը 300 հազար ամերիկյան դոլարի դիմաց հրաժարվել է 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանել իր զոհված բարեգործ ղեկավար ԿարենԴեմիճյանի որդի` ՍտեփանԴեմիրճյանին, հրապարակվել է ՄարգարիտԵսայանի ստորագրությամբ: Այսօր ճակատագրի հեգնանքով ԱրտաշեսԳեղամյանը և ՄարգարիտԵսայանը նույն ընտրացուցակով պատրաստվում են մուտք գործել Հայոց խորհրդարան: Օ՜հ ժամանակներ, օ՜հ բարքեր…
Բոլորը՝ մեկ ցուցակով
Վերջերս համացանցում մի տեսահոլովակ էր տեղադրվել, որտեղ երիտասարդները դհոլ էին նվագում «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ (տե՛ս http://7or.am/am/news/view/32525/)։
Տեսահոլովակից պարզ երևում է, թե ով է դրա հասցեատերը. տեսահոլովակի հեղինակները կադրում անընդհատ ցույց են տալիս «Ազգային միաբանության» կուսակցության ցուցանակը: Ակնարկը հասկանալի է. ըստ ակցիայի և տեսահոլովակի հեղինակների՝ «ազգայինի» անվան տակ տարիներ շարունակ գործել է «դհոլչիների միաբանություն», և այդ դհոլչիների միաբանությունը վերջնականապես ապականել է հայաստանյան քաղաքական դաշտը:
Քաղաքագիտական ազնվությունն ու անաչառությունը, որի սկզբունքային ջատագովն է մեր ղեկավարը` ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, պահանջում են հարգել հեղինակային իրավունքը՝ արժանին մատուցելով Արտաշես Գեղամյանին «ստախոս» և «դհոլի պես դատարկ մարդ» պիտակավորած երկրի և Հանրապետական կուսակցության գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ուշադիր վերընթերցել «Առավոտ» օրաթերթին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցները, որտեղ նա բացահայտել է «դատարկ դհոլի» ծախու և ստախոս էությունը (տե՛ս http://aravot.am/old/am/articles/economy/6524/view, ինչպես նաև http://aravot.am/old/am/articles/society/1740/view):
Խորհրդանշական է, որ այն ցնցող հարցազրույցը, որտեղ Սերժ Սարգսյանը հպանցիկ ակնարկում է, որ Արտաշես Գեղամյանը 300 հազար ամերիկյան դոլարի դիմաց հրաժարվել է 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պաշտպանել իր զոհված բարեգործ ղեկավար Կարեն Դեմիճյանի որդի` Ստեփան Դեմիրճյանին, հրապարակվել է Մարգարիտ Եսայանի ստորագրությամբ: Այսօր ճակատագրի հեգնանքով Արտաշես Գեղամյանը և Մարգարիտ Եսայանը նույն ընտրացուցակով պատրաստվում են մուտք գործել Հայոց խորհրդարան: Օ՜հ ժամանակներ, օ՜հ բարքեր…
Կարդացեք ուշադիր և եզրահանգումներ արեք:
Արամ Ղազարյան
քաղաքագետ