Մաշտոցի պուրակի պետականաշեն ապամոնտաժող բրիգադը խորհրդակցում է
Այս պահին Մաշտոցի պուրակում գտնվող ակտիվիստները կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, պետականաշեն ապամոնտաժող բրիգադը, խորհրդակցում է իր հետագա անելիքների մասին։ Էմիլ Աբրահամյանից, Ստեփան Դանիելյանից, Տիգրան Խզմալյանից, Հարություն Կարապետյանից, Արմեն Հովհաննիսյանից, Հայկազն Ղահրիյանից, Անդրիաս Ղուկասյանից, Կարեն Շիկոնյանից, Մանվել Սարկիսյանիցև Սարո Սարոյանից բաղկացած բրիգադը պուրակ էր մեկնել այնտեղ տեղադրված կրպակներն ապամոնտաժելու նպատակով։ Մաշտոցի պուրակում են նաև բազմաթիվ բնապահպաններ, ակտիվիստներ, լրագրողներ և ոստիկաններ։
Ոստիկանության Երևանի կայազորի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, սակայն, ապամոնտաժող բրիգադին հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից և ընդգծել, որ իրենք պարտավոր են օրենքով սահմանված կարգով պաշտպանել կրպակների տիրոջ՝ «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ–ի սեփականությունը։
Իրենց հերթին ակտիվիստները հայտարարել են, որ իրենց պայքարից անցել է ուղիղ 50 օր, բայց կրպակներն ապամոնտաժելու պահանջը քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը չեն բավարարում, հետևաբար քաղաքացիներն իրավունք ունեն սեփական ձեռքերով դրանք ապամոնտաժել։ Նշվել է նաև, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի ուժ կիրառել ոստիկանության նկատմամբ և այգում կմնան այնքան, մինչև ոստիկանները չհասկանան, որ նման կերպ սեփականություն պահել չի կարելի։
Մաշտոցի պուրակի պետականաշեն ապամոնտաժող բրիգադը խորհրդակցում է
Այս պահին Մաշտոցի պուրակում գտնվող ակտիվիստները կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, պետականաշեն ապամոնտաժող բրիգադը, խորհրդակցում է իր հետագա անելիքների մասին։ Էմիլ Աբրահամյանից, Ստեփան Դանիելյանից, Տիգրան Խզմալյանից, Հարություն Կարապետյանից, Արմեն Հովհաննիսյանից, Հայկազն Ղահրիյանից, Անդրիաս Ղուկասյանից, Կարեն Շիկոնյանից, Մանվել Սարկիսյանից և Սարո Սարոյանից բաղկացած բրիգադը պուրակ էր մեկնել այնտեղ տեղադրված կրպակներն ապամոնտաժելու նպատակով։ Մաշտոցի պուրակում են նաև բազմաթիվ բնապահպաններ, ակտիվիստներ, լրագրողներ և ոստիկաններ։

7or.am