Լրահոս

31.03.2012 13:55


Մաշտոցի պուրակի պետականաշեն ապամոնտաժող բրիգադը խորհրդակցում է

Մաշտոցի պուրակի պետականաշեն ապամոնտաժող բրիգադը խորհրդակցում է

Այս պահին Մաշտոցի պուրակում գտնվող ակտիվիստները կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, պետականաշեն ապամոնտաժող բրիգադը, խորհրդակցում է իր հետագա անելիքների մասին։ Էմիլ Աբրահամյանից, Ստեփան Դանիելյանից, Տիգրան Խզմալյանից, Հարություն Կարապետյանից, Արմեն Հովհաննիսյանից, Հայկազն Ղահրիյանից, Անդրիաս Ղուկասյանից, Կարեն Շիկոնյանից, Մանվել Սարկիսյանից և Սարո Սարոյանից բաղկացած բրիգադը պուրակ էր մեկնել այնտեղ տեղադրված կրպակներն ապամոնտաժելու նպատակով։ Մաշտոցի պուրակում են նաև բազմաթիվ բնապահպաններ, ակտիվիստներ, լրագրողներ և ոստիկաններ։

Ոստիկանության Երևանի կայազորի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը, սակայն, ապամոնտաժող բրիգադին հորդորել է զերծ մնալ անօրինական գործողություններից և ընդգծել, որ իրենք պարտավոր են օրենքով սահմանված կարգով պաշտպանել կրպակների տիրոջ՝ «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ–ի սեփականությունը։

Իրենց հերթին ակտիվիստները հայտարարել են, որ իրենց պայքարից անցել է ուղիղ 50 օր, բայց կրպակներն ապամոնտաժելու պահանջը քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը չեն բավարարում, հետևաբար քաղաքացիներն իրավունք ունեն սեփական ձեռքերով դրանք ապամոնտաժել։ Նշվել է նաև, որ իրենք չեն պատրաստվում ոչ մի ուժ կիրառել ոստիկանության նկատմամբ և այգում կմնան այնքան, մինչև ոստիկանները չհասկանան, որ նման կերպ սեփականություն պահել չի կարելի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը