Լրահոս

02.04.2012 10:04


ՌԴ արտգործնախարար պաշտոնական այցով ժամանում է Հայաստան

ՌԴ արտգործնախարար պաշտոնական այցով ժամանում է Հայաստան

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: 

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին, Հանդիպումից հետո երկու արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասւլիսով։ 

Սերգեյ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը