Հիլարի Քլինթոնը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել Բաշար Ասադի ռեժիմի դեմ
Ստամբուլում տեղի ունեցած` «Սիրիայի բարեկամներ» համաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել «իր ժողովրդի դեմ պատերազմող» Բաշար Ասադի ռեժիմի դեմ:
Ըստ CNNturk-ի, Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ը ռազմական միջամտության մասին չի մտածում, բայց «Սիրիայի հարցում աշխարհում որևէ մեկն այլևս չի պատրաստվում դիտորդի կարգավիճակում մնալ»:
«Ասադը քաղաքներից զորքը հանելու փոխարեն Սիրիայում նոր բնակավայրերի վրա է հարձակումներ սկսել: Իշխող ռեժիմը քաղաքական բարեփոխումներ սկսելու փոխարեն խաղաղ ցույցերն է ճնշում։ Սիրիացի ընդդիմադիրներն իրավունք ունեն ինքնապաշտպանվելու` ընդդեմ Ասադի կողմից գործադրվող բռնության, - ասել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղարը մոտ 2 ժամանոց հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: