–Հիմնական արատը ընտրացուցակների ուռճացումն է: Այստեղ մեծագույն խարդախություն է կատարվում,-այսօր լրագրողներին ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Ընտրացուցակների հնարավոր ուռճացումներից փուսափելու համար նա առաջարկել է ստեղծել մեկ միասնական շտաբ.
–Եթե կուսակցությունները կարողանան արդյունավետ պաշտպանել իրենց ընտրողների քվեն, ապա հիմքեր կստեղծվեն, որ այդ միասնական շտաբը հետընտրական շրջանում վերածվի մշտապես գործող միջկուսակցական ձևաչափի։
Ապրիլի 4-ին Քաղաքագետների միությունը հասարակական լսումների լիագումար նիստ է անցկացնելու, որին նախատեսվում է հրավիրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։
–Ի վերջո, քաղաքական ուժերի ղեկավար-ներկայացուցիչները հավաքվում են այս չեզոք դաշտում, և շատ տրամաբանական կլիներ, եթե Հանրապետական կուսակցության ընտրացուցակը ղեկավարող ՀՀ նախագահը մասնակցի այդ աշխատանքներին: Մենք ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի խուսափել այն իրավիճակից, երբ ընտրություններից հետո քաղաքական դաշտը կհայտնվի խիստ բևեռացված վիճակում, ու հենց ՀՀԿ-ն կհայտնվի բևեռացված ու նաև մեկուսացված վիճակում, քանզի բոլորը դուրս կգան նրա դեմ,-ասել է Հ. Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը հրավիրում է Սերժ Սարգսյանին

7or.am