Լրահոս

02.04.2012 14:28


Միացել են այգում տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց

Միացել են այգում տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

  Հարգելի պարոն Գասպարյան,

 Մաշտոցի Պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 2-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

 1. Ավագյան Մարիամ - կենսաֆիզիկոս

 2. Զուրաբյան Նիկիտա - տեխ.գիտ.թեկնածու

 3. Կալենչյան Կարո - ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու

 4. Համբարյան Արսեն - գրող, երգահան, երգիչ

 5. Մեսրոբյան Հարություն – կառավարման փորձագետ

 6. Մինասյան Հայկ - ֆիզիկոս

 7. Մնեյան Լալա - Հայաստանի ժողովրդական վարպետ

 8. Յազիճյան Գևորգ - լրագրող, հրապարակախոս

 9. Ֆրանգուլյան Երվանդ - երաժիշտ

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.

1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732  – 1 (մեկ) հատ,

2. պտուտակահան STAREX  – 12 (տասներկու) հատ,

 3. հարթաշուրթ KLY-TEK 160mm     - 5 (հինգ) հատ,

 4. ճոպան կտրող գործիք STAREX  –  2 (երկու) հատ,

 5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,

 6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ

 7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը