Լրահոս

02.04.2012 14:57


Երգահան. ««Օրինաց երկրին» հավատալը խավարամտություն է»

Երգահան. ««Օրինաց երկրին» հավատալը խավարամտություն է»

Երգահան Դավիթ Ամալյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին և ասել, որ Շուշան Պետրոսյանի գործն է՝ պատգամավոր դառնա, թե ոչ, բայց անձամբ ինքը չի ուզում, որ Շուշան Պետրոսյանը պատգամավոր դառնա:

–Շուշոն կրակն ա ընկնելու. ամեն օր զանգելու ենք՝ ասենք, որ ԱԺ-ում այս կամ այն հարցը բարձրացնի,–կատակով ասել է Դ. Ամալյանը:

ՀՀԿ–ի կարգախոսի մասին էլ երգահանն ասել է, որ հավատալուց չպետք է խուսափել, բայց և պետք է տեսնել՝ ինչին հավատալ.

–Բայց, օրինակ, «Օրինաց երկրին» հավատալը համարում եմ խավարամտություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը