Լրահոս

02.04.2012 15:36


Բեն Լադենի երեք այրիները 45 օրով կալանավորվել են

Բեն Լադենի երեք այրիները 45 օրով կալանավորվել են

«Ալ–Քաիդայի» սպանված ղեկավար Ուսամա Բեն Լադենի այրիները 45 օրվա կալանքի և տուգանքի են դատապարտվել անօրինական կերպով Պակիստանում  գտնվելու մեղադրանքով։ Այդպիսի մեղադրանք Բեն Լադենի կանանց ներկայացվել է մարտի սկզբին։ Կանայք պահվում են հսկողության տակ անցած տարվա մայիսից՝ Բեն Լադենի սպանությունից հետո։ Նրանցից երկուսը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, մեկը՝ Եմենի։ Բեն Լադենին վերացնելուց հետո պարզվեց, որ ահաբեկիչը Պակիստանում բնակվում էր երեք կնոջ և երեխաների հետ, որոնք բոլորն էլ Պակիստան են մուտք գործել առանց անհրաժեշտ վիզայի։ 

Այս խորագրի վերջին նյութերը