Հայկական գրադարան և արխիվ Գերմանիայում. 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: ՈՒստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան և ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից առաջին ծրագիրը մարտի 10-ին իրականացրեց Համբուրգի ,Կիլիկիաե երիտասարդական միությունը` Լայպցիգում ներկայացնելով գրական երեկո նվիրված հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին:
Պ. Սևակին նվիրված գրական երեկոն ,Կիլիկիաե երիտասարդական միությունը նախաձեռնել է 2010 թվականին և երկժամյա այս գրական-գեղարվեստական երեկոն առաջին անգամ ցուցադրել է Համբուրգի հայկական միությունում: 2011 թվականի մարտին ,Կիլիկիանե Հայ Ակադեմիականների Միություն-1860 կազմակերպության (ՀԱՄ) եռօրյա հրավերով ծրագիրը ներկայացրել է Բոխումում Ռուրի շրջանի գրականասեր հայությանը: ,Կիլիկիաե երիտասարդական միության վարչության անդամ և Պ. Սևակին նվիրված ծրագրի նախաձեռնող Անի Մարգարյանն ընդգծում է. ,Մեր առաջնային նպատակն է Գերմանիայում ապրող հայ երիտասարդին ծանոթացնել հայ գրողին ու նրա գործունեությանը, ինչպես նաև նրանց մեջ արթնացնել սեր և հետաքրքրություն հայ մշակույթի նկատմամբ, որն ինչ-որ չափով հաջողվել էե: Լայպցիգի հայ համայնքի ղեկավարներից Անահիտ Բաբայանը կարծում է. ,Խորհրդանշական է, որ Գերմանիայում հայկական գրադարանի և արխիվի տարվա մշակութային ծրագրերի առաջապահը եղավ Լայպցիգի միությունը. չէ որ 1860–ին այստեղ է հիմնադրվել գերմանահայ ներկա համայնքի առաջին գիտամշակութային կառույցը` Հայ Ակադեմիականների Միությունը: ՈՒրեմն, թոԲղ մեր գրադարանի գործում էլ հայկական համայնքի արևը ծագի Գերմանիայի ամենաարևելյան հայկական համայնքիցե:
Երեկոյի վերաբերյալ ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանն ասել է. ,Նման ծրագրերը նպաստում են միջհամայնքային կապի ամրացմանը, ստեղծում են փոխըմբռնում տարբեր քաղաքներում բնակվող հայերի միջև, ընձեռնում են փորձի փոխանակման հնարավորություն, ինչը խիստ անհրաժեշտ է սփյուռքումե:
Լայպցիգի երեկոյից ստացված ողջ հասույթը ,Կիլիկիաե երիտասարդական միության և Լայպցիգի հայկական համայնքի որոշմամբ կտրամադրվի գրադարան-արխիվ ստեղծելու ֆոնդին:
Գերմանիայում գրադարան-արխիվ հիմնադրելու գաղափարը Հայ Ակադեմիականների Միության վարչության տարիների մշակած ծրագիրն է, որն առաջարկվեց ԳԿԽ-ին, որպեսզի այն իրականացվի Գերմանիայի բոլոր հայկական համայնքների և միությունների կողմից: 2011 թվականից ԳԿԽ-ն սկսեց լայնածավալ ակցիա այդ ուղղությամբ` Գերմանիայում մոտ վեց հազար հայկական հասցեներով ուղարկելով ծրագիրը, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարելով թելեթոններ, որոնք դեռ կունենան շարունակություն այս տարի: Բացի հոբելյանական տարվա շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերից, թելեթոնների անցկացումից, ԳԿԽ-ն փնտրում է նաև նվիրատուներ այս չափազանց կարևոր և օրակարգային նշանակություն ունեցող ծրագրի համար:
Գրադարանի հիմնադրման ֆոնդ կհանդիսանան ՀԱՄ-ի հավաքած 300 գրքերը: Կան նաև բազմաթիվ խոստումներ` գրքերի նվիրատվություն կատարելու: Ազատ Օրդուխանյանը նշում է. ,Գերմանիայում մոտ 65 հազարանոց հայ համայնքի համար մեծ կարևորություն ունի գրադարան ունենալը, քանի որ բացի ամենօրյա գործնական ծառայությունից գրադարան-արխիվի ստեղծումը համընթաց է նաև ԳԿԽ-ի ռազմավարությանը. հայկական կառույցները պարտավոր են վերականգնել հայ ժողովրդի` որպես գիտության և մշակույթի ժողովրդի կերպարըե:
Մնում է օգտվել հոբելյանական տարվա ընձեռնած հնարավորությունից և հիմք դնել Գերմանիայում 21-րդ դարին համահունչ նոր կառույցի` հայկական գրադարան-արխիվի:

Օֆելյա Սարգսյան
Ֆլենսբուրգ, Գերմանիա