Լրահոս

02.04.2012 16:34


Սերգեյ Լավրով. «Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են»

Սերգեյ Լավրով. «Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են»

Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը։ Լավրովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում ադրբեջանական կողմի՝ Մինսկի խմբի գործունեության բացասական գնահատականները, ասել է.

–Ես լսել եմ տարբեր հայտարարություններ, որոնք արվում են երբեմն էմոցիոնալ հողի վրա՝ ոչ պաշտոնապես։ Բայց մենք հղում ենք անում պաշտոնական հայտարարությունները, իսկ հակամարտության կողմ երկրների նախագահների կողմից բազմիցս բարձր է գնահատվել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։

Լավրովը շեշտել է, որ Մինսկի խմբի համանախագահները մշտապես գործել են ի սկզբանե հաստատված սկզբունքների համաձայն և երբեք դուրս չեն եկել դրանց շրջանակից։

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում և Ադրբեջանում, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հարևաններն են, բարեկամ երկրներ, ռազմավարական գործընկերներ։

Այս խորագրի վերջին նյութերը