Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Բևեռլի Հիլզում կազմակերպված «Հոլիվուդի լեգենդները» աճուրդի ժամանակ 80 հազար դոլարով վաճառվել է ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հագուստի և զարդերի մի քանի նմուշ։
Լեռնային բյուրեղապակով և մարգարիտներով զարդարված սեղմիրանը վաճառվել է 19.200 դոլարով, մոխրագույն թավշյա երեկոյան զգեստը՝ 11.520, իսկ «Թիկնապահը» ֆիլմում Հյուսթոնի կրած 2 զույգ ականջօղերը և հնամաշ մարզական բաճկոնը՝ 8.500 դոլարով:
Փետրվարին մահացած երգչուհու իրերը աճուրդում վաճառվել են գնահատված արժեքից քառապատիկ թանկ: 2007–ին, երբ նա Նյու Ջերսիում նույն իրերի վաճառքն էր կազմակերպել պարտքերը մարելու համար, գնորդներից ոչ մեկը հազար դոլարից ավելի չէր վճարել:
«Հոլիվուդի լեգենդները» աճուրդն սկսվել է մարտի 31-ին: Աճուրդում վաճառվել են նաև Չառլի Չապլինի հանրահայտ սև գլխարկը և եղեգնյա ձեռնափայտը, Քլարկ Գեյբլի վերարկուն, որը դերասանը կրել է «Քամուց քշվածները» ֆիլմում, ինչպես նաև արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա հագել էր 1992 թվականին:
Աճուրդում վաճառվել է Ուիթնի Հյուսթոնի հագուստը