Լրահոս

02.04.2012 17:33


Ոստիկանությունը ՄԻՊ հրապարակած զեկույցում նշված բացթողումներն ընդունելու հայտարարությամբ հանդես չի եկե՞լ

Ոստիկանությունը ՄԻՊ հրապարակած զեկույցում նշված   բացթողումներն ընդունելու հայտարարությամբ հանդես չի եկե՞լ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:

ՀՀ ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված   բացթողումներն ընդունելու կամ  պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել:   Զեկույցում  նշված հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է և ՀՀ ոստիկանությունը դրանց վերաբերյալ  հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Ինչ վերաբերում է պաշտպանի աշխատակազմի պատասխանում նշված՝ փաստացի բնակության վայրում  անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման   դեպքին, ապա  պարզաբանում ենք հետևյալը:

Փաստացի հաշվառման հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե: Փաստացի  հաշվառումների տարբերությունը միայն այն է,որ բնակիչը չունի  բնակելի տարածությունում բնակվելու իրավաբանական իրավունք:  Բնակչության պետական ռեգիստրում ըստ մշտական բնակության վայրի հաշվառումն իրականացվում է տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա, իսկ փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառումը` քաղաքացու դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգելու վերաբերյալ անձնագրային ծառայությունից ՀՀ ոստիկանության տարածքային բաժին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա, որով կամ փաստվում, կամ հերքվում է տվյալ հասցեում քաղաքացու բնակվելու հանգամանքը:

Անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում պահանջելն իրավաչափ է, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման և անձնագիր տալու գործողությունները քաղաքացու համար առաջացնում են միևնույն փաստական հետևանքները: Այսինքն՝ դրանց միջև բովանդակային տարբերություն գոյություն չունի:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը