Լրահոս

02.04.2012 22:59


Ոստիկանությունից հայտնում են

Ոստիկանությունից հայտնում են

Մարդու իրավունքների պաշտպանի` Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելու հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ  ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,  քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 318-Ն, «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1417-Ն որոշումները և փաստաթղթերի ձևանմուշները ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի միջոցով ուղարկվել են միջազգային փորձաքննության: Եզրակացությունը ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, վերը նշված որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով  ՀՀ ոստիկանությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը