Սահմանվել է անվճար ու վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը
Ապրիլի 2-ին գումարված արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային հեռուստատեսությունից և հանրային ռադիոյից անվճար ու վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը։
ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և (կամ) հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից:
Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2012թ. ապրիլի 8-ից մինչև 2012թ. ապրիլի 22-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով,
բ) 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2012թ. ապրիլի 28-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով,
գ) 2012թ. ապրիլի 29-ից մինչև 2012թ. մայիսի 4-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
ա) 2012թ. ապրիլի 8-ից մինչև 2012թ. ապրիլի 25-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
բ) 2012թ. ապրիլի 26-ից մինչև ապրիլի 28-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.
գ) 2012թ. ապրիլի 29-ից մինչև 2012թ. մայիսի 4-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։