Լրահոս

03.04.2012 10:07


Ռուսաստանի ԱԳՆ. «Սպառնալիքների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների»

Ռուսաստանի ԱԳՆ. «Սպառնալիքների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների»

Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Իրանին ուժային հարվածներ հասցնելու սպառնալիքները։

«Ցավոք, կան տաք գլուխներ, այդ թվում և Իսրայելում, որոնք, ամենայն հավանականությամբ, կորցրել են Իրանի հետ պայմանավորվածության գալու հնարավորությունը:
Դա անընդունելի է, ինչին պետք է վերջ դրվի։ Սպառնալիքների, ինչպես նաև պատժամիջոցների քաղաքականությամբ ոչ ոք չի կարող իրանական կողմին ստիպել գնալ զիջումների: Պետք է հնարավորինս շուտ բանակցել Իրանի հետ: Կաթսան կարող է պայթել, եթե չբացվի դիվանագիտական փականը»,–«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Ռյաբկովը։

Այս խորագրի վերջին նյութերը