Մաշտոցի պուրակի առևտրի կետերի ապամոնտաժման՝ իշխանություններին ներկայացրած վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 13։00–ին։ Նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբի անդամները պատրաստվում են ապամոնտաժել առևտրի կետերը։
Այն հարցին էլ, թե ինչպես կվարվեն ակտիվիստները, եթե հանդիպեն ոստիկանության դիմադրությանը, Տիգրան Խզմալյանը պատասխանել է.
–Մենք կփորձենք կատարել մեր աշխատանքները։ Մենք արդեն առաջին իսկ օրը համոզվեցինք, որ իրենք չեն կարող արդյունավետ խոչընդոտել, որովհետև իրենք կարծում են, որ սա փիառ ակցիա է, իրենք չհասկացան, որ այս ամենը լուրջ է, և ոչ թե 4 հոգու, այլ հասարակության պահանջն է։ Ի միջ այլոց, մենք 2–3 հոգով մտնում ենք այդ չարաբաստիկ «բուտիկը», այնտեղ կային ոստիկաններ՝ քնած, մենք իրենց արթնացրեցինք, ասեցինք՝ դուք ձեր պարզագույն գործառույթը չեք կարողանում պահպանել։ Պարզապես մենք չսկսեցինք ապամոնտաժումը գիշերը, որովհետև մութ էր, և դա էֆեկտիվ չէր լինի։
Տիգրան Խզմալյանը հավելել է նաև, որ ոստիկանությունն ընդամենը կարող է մի քանի ժամ ձգձգել ապամոնտաժումը, բայց դա ոչ մի բան չի փոխի.
–Եթե իրենք չեն ապամոնտաժում, ուրեմն ապամոնտաժում է ժողովուրդը։
Տ. Խզմալյան. «Արթնացրեցինք ոստիկաններին, ասեցինք՝ դուք ձեր պարզագույն գործառույթը չեք կարողանում պահպանել»

7or.am