Լրահոս

03.04.2012 11:57


Ընտրողները գալիս են ընտրությունների՝ հավատալով, որ մի բան կխոխվի՞

Ընտրողները գալիս են ընտրությունների՝ հավատալով, որ մի բան կխոխվի՞

Տարբեր վերլուծաբաններ, քաղաքակագետներ պարբերաբար նշում են, որ հասարակության զգալի մասի մոտ կա կարծիք, թե ընտրությունները, միևնույն է, ոչինչ չեն փոխելու։ Սակայն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, նման կարծիքը գերակայող չէ հայ հասարակության մեջ.

–Մենք ունենք ընտրազանգված, որը գալիս և ընտրում է առանց ընտրակաշառքի, առանց արտաքին ազդեցությունների՝ իր ներքին համոզումով, ու գալիս է հավատալով, որ մի բան կարող է փոխվի։ Դա կազմում է մեր ընտրողների կեսից ավելին, մնացածը տարբեր հարցերով տատանվում են։ Բնակչության 33–35 տոկոսը ընտրություններին չի մասնակցում։ Ասել, որ իրենք մեծամասնություն են, կլինի սխալ։ Իսկ ընտրություններին մասնակցողներից կեսից ավելին հավատում է, որ մի բան կփոխվի։

Ահարոն Ադիբեկյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է նաև, որ կա տնտեսական ծանր վիճակ, բայց աղքատների միայն կեսն է ակնկալում դրամական աջակցություն մասնակցության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը