Լրահոս

03.04.2012 12:14


«Վրաստանի հայ համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին

«Վրաստանի հայ համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին

«Վրաստանի հայ համայնք»-ը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին եւ Քաղաքային խորհրդին (օրենսդիր մարմնին)` խնդրելով թույլ տալ մայրաքաղաքում տեղադրել հուշաքար` նվիրված 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք, ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներս, թվով Վրաստանում երկրորդ, Թբիլիսիում` առաջին ազգային փոքրամասնությունն ենք: Չնայած բազմաթիվ դիմումներին եւ խնդրանքներին, առ այսօր 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված ոչ մի հուշարձան-խորհրդանիշ Թբիլիսիում չունենք:

Մենք` ներքոստորագրյալներս, խնդրում ենք հաշվի առնել մեր արդարացի ցանկությունը եւ Համայնքին իրավունք տալ 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշաքար տեղադրել»,- ասված է դիմումում:

Դիմումի տակ ստորագրել են «Վրաստանի Հայ Համայնքը» (ՎՀՀ), «ՎՀՀ Ուսանողական միությունը», «ՎՀՀ Երիտասարդական միությունը» եւ «ՎՀՀ Պատանեկան միությունը»:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Հայ Համայնքը» բազմաթիվ տարիների ընթացքում դիմում է քաղաքային իշխանություններին` խնդրելով հուշարձան տեղադրելու իրավունք տալ, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանն անտեսում է 1915-23 թ.թ. Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ունենալու` թբիլիսահայերի ցանկությունը:

«Վրաստանի հայ համայնքի» մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը