Սիրիայի բանակը կանխել է զինված ներխուժման փորձը Թուրքիայի կողմից
Զինված գրոհայինների մի խումբ Թուրքիայից փորձել է ներխուժել Սիրիայի տարածք. գրոհայինների և Սիրիայի սահմանային զորամիավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի պատճառով ահաբեկիչները ստիպված են եղել հետ նահանջել Թուրքիա՝ թողնելով տարբեր զինատեսակներով լի բեռը։ Հետաքրքրականն այն է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ–ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց, թե օգնություն է տրամադրում սիրիական ընդդիմությանը։
ԱՄՆ Պետքարտուղարության մալո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ը մի քանի ամիս շարունակ հեռահաղորդակցության սարքավորումներ է տրամադրում սիրիական ընդդիմությանը, սակայն հրաժարվել է մանրամասնել, թե ինչ տեսակի սարքավորումներ են դրանք և ինչ արժողության։ Նուլանդը հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ–ը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում միայն «քաղաքացիական ընդդիմությանը» և գործ չունի զինված խմբավորումների հետ։