Այսօր խոսելով Եվրամիության և Հայաստանի միջև Շարժունակության շուրջ համագործակցության բանաձևի կիրառման մասին՝ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ներկայացուցիչ Էլեոնորա Վերգերն ասել է, թե չի կարծում, որ «այս գործիքի կիրառումը կնպաստի ԵՄ երկրներից դեպի Հայաստան ներգաղթյալների հոսքին, քանի դեռ Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել»։
Ինչ վերաբերում է Հայաստանից արտագաղթի խնդրին, Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ 2001-2007թթ. Հայաստանը լքել է 150 հազար մարդ, իսկ 2008թ-ից ի վեր հատուկ ու խորացված ուսումնասիրություն միգրացիոն հոսքերի մասով չի եղել: «Այնպես որ, երբ հնչեցվում են գնահատականներ արտագաղթի ծավալների մասին, ես միշտ հետաքրքրվում եմ` աղբյուրը ո՞վ է»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է ուսումնասիրությունների չլինելուն՝ Գագիկ Եգանյանն արձագանքել է. «Ինչո՞ւ չի ֆինանսավորում պետությունը։ Նախկինում բոլոր ուսումնասիրություններն էլ իրականացվել են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ»։ Ըստ նրա՝ արտագաղթի ծավալներն ինչպես եղել են 2001-2007թթ-ին` տարեկան 25 հազար մարդ, այդպես էլ մնացել են անփոփոխ։
Արտագաղթի ստույգ ծավալները հայտնի՞ չեն

7or.am