Ի՞նչ խնդրի առաջ է կանգնած ԲՀԿ-ն ընտրությունների շեմին
Ընդամենը մեկ շաբաթ է մնացել ընտրարշավի սկսելուն,
և մեկ ամիս անց մենք կունենանք նոր խորհրդարան: Նոր ձևավորվող ԱԺ-ն իր հետ կբերի նաև նոր վերաձևված քաղաքական դաշտ, նոր կառավարություն, նոր խնդիրներ, հատկապես եթե հաշվի առնենք, որ առջևում՝ ընդամենը մեկ տարի հետո, գալիք նախագահական ընտրություններնեն:
Այսօրվա հիմնական խաղացողները նույնպես հայտնի են՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»:
Արժե մանրամասն վերլուծել այդ 5 խաղացողների նպատակները և նրանց առաջ կանգնած խնդիրները:
Այս հոդվածում մենք կանդրադառնանք ԲՀԿ-ին, քանզի վերջինս համարվում է այս ընտրարշավի գլխավոր ֆավորիտներից մեկը: Անկասկած, ԲՀԿ-ն իր առջև դրել է ընտրություններում հաղթելու խնդիրը.
Իր այդ նպատակին հասնելու համար նա որդեգրել է «հավասարակշռված» և «բալանսավորված» ռազմավարություն՝ փորձելով չփչացնել իր հարաբերությունները մնացած 4 խաղացողներից ոչ մեկի հետ:
ԲՀԿ-ն ակնհայտորեն խաղում է իշխանական դաշտում, սակայն իր դիրքավորմամբ փորձում է ընկալվել որպես ՀՀԿ-ին արժանի այլընտրանք, և դա նրան հաջողվում է անել։
Բավական է ընդամենը համեմատել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագումարները, որից կարելի է եզրահանգել, որ ՀՀԿ-ն ավելի շատ հնամաշ, խորհրդային տիպի կառույց է հիշեցնում, որտեղ, բացի տրաֆարետային և կյանքից կտրված ելույթներից, ոչ մի նորություն չկար։
Ի հեճուկս դրան՝ ԲՀԿ-ի համագումարը լավ էր կազմակերպված, և այստեղ հնչած ելույթներից իրենց պաթոսով, «թարմ շնչի» հոտ էր գալիս։
Համեմատականների 2-րդ տիրույթը ցուցակներն էին, որտեղ նույնպես ԲՀԿ-ն շահեկան դուրս եկավ ՀՀԿ-ի համեմատ։
ԲՀԿ-ի առաջին 20-յակում ընդգրկվել են մի շարք նոր և պրոգրեսիվ դեմքեր, որոնց շարքում են նաև փորձված գործիչներ: Բացառությամբ մեկ–երկուսի՝ ԲՀԿ-ի 20-յակում հնամաշ դեմքեր չկան՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ ընդգրկվել էր Հայաստանի «հոգնած և հնամաշ դեմքերի հավաքականը»։
Նույնիսկ անզեն աչքով են երևում այս երկու ուժերի ակնհայտ տարբերությունները:
Պարզվեց, որ Տիգրան Սարգսյանի կողմից թմբկահարվող «Նոր դեմքով» ի հայտ գալը իրականացրեց ոչ թե ՀՀԿ-ն, այլ... ԲՀԿ-ն:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ ԲՀԿ-ն ավտոմատ կերպով իր հաջողությունը կարձանագրի մայիսի 6-ին: Քանզի այս ուժի առջև դեռ կան շատ դժվար լուծելու խնդիրներ:
Ինքը` ԲՀԿ-ն, ի սկզբանե իրեն դիրքորոշում էր որպես երկու հակամարտող բևեռների միջև «բուֆերային» հանդարտեցնող ուժ: Իսկ այսօր ԲՀԿ-ն հայտնվել է գլխավոր ֆավորիտի դերում և դարձել ՀՀԿ-ի գլխավոր մրցակիցը, ինչը հոգեբանական իմաստով մի քիչ անսովոր վիճակ է իր համար։
Բնականաբար, այս նոր պայմաններն իրենց հերթին թելադրում են նոր խաղի կանոններ, ինչը չի կարող չգիտակցել Ծառուկյանը։
Ֆուտբոլային լեզվով ասած՝ Ծառուկյանը ԲՀԿ-ում հավաքել է թարմ և պրոֆեսիոնալ թիմ, որը ունի շատ լավ դարպասապահ, պաշտպաններ, կիսապաշտպաններ և ընդամենը մեկ կենտրոնական հարձակվող` ի դեմս Օսկանյանի։
Ի սկզբանե ԲՀԿ-ի նպատակն էր գոլ չթողնել իր դարպասին և չպարտվել։ Իսկ այսօր, հանգամանքների բերումով, հակառակորդ թիմն այնքան է թուլացած, որ հաղթանակի հասնելու համար շատ քիչ բան է հարկավոր անել:
Պարզ է, որ ֆուտբոլում հաղթում են «գոլ խփելով»։ Պարզ է նաև, որ հաղթանակ տանելու համար անհրաժեշտ է նաև սեփական դարպասի ամրությունը։
ԲՀԿ-ի գլխավոր պրոբլեմն այն է, որ նրա դարպասները շատ ամուր են: Նա ունի ուժեղ և պրոֆեսիոնալ դարպասապահ, պաշտպաններ և կիսապաշտպաններ: Սակայն չկան հարձակվողներ՝ բացառությամբ Օսկանյանի:
Եվ այստեղ շատ բան կախված է Ծառուկյանից: Մի կողմից նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԲՀԿ-ի թիմն ապահովի Օսկանյանի թիկունքը, մյուս կողմից էլ Օսկանյանը երկար չպետք է մնա հակառակորդի դաշտում՝ կտրված իր թիմակիցներից. հակառակ դեպքում անընդհատ կհայտնվի «խաղից դուրս» կարգավիճակում:
Ակնհայտ է, որ այս ամենի բալանսավորումը չափազանց բարդ խնդիր է, և դրա լուծումից է կախված ԲՀԿ-ի հաջողությունը: Անկասկած, Օսկանյանի «դրիբլինգները» երբեմն կարող են անհաջողության մատնվել, սակայն նրան «պահելը» անհրաժեշտ պայմաններից է ԲՀԿ-ի հաջողության համար, քանզի ԲՀԿ-ի հարձակվողը Օսկանյանն է, իսկ ինչպես հայտնի է, ֆուտբոլում գոլ խփում են հիմնականում հարձակվողները` կիսապաշտպանների և պաշտպանների աջակցությամբ: Իսկ առանց գոլերի թիմը չի կարող հաջողություն գրանցել, քանզի դրա այլընտրանքը լավագույն դեպքում «ոչ ոքի»-ն է:
Ծառուկյանը պետք է գիտակցի, որ, ֆուտբոլային լեզվով ասած, «ոչ ոքին» ձեռնտու է իշխանությանը, քանզի վերջինս 11 մետրանոցներում ունի առավելություն և կհաղթի: Չե՞ք հավատում: Հարցրե՛ք Տեր–Պետրոսյանին: Նա մանրամասն, պատմաբանի ճշգրտությամբ կբացատրի սույն հանգամանքը:
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնած ԲՀԿ-ն ընտրությունների շեմին
Ընդամենը մեկ շաբաթ է մնացել ընտրարշավի սկսելուն,
և մեկ ամիս անց մենք կունենանք նոր խորհրդարան: Նոր ձևավորվող ԱԺ-ն իր հետ կբերի նաև նոր վերաձևված քաղաքական դաշտ, նոր կառավարություն, նոր խնդիրներ, հատկապես եթե հաշվի առնենք, որ առջևում՝ ընդամենը մեկ տարի հետո, գալիք նախագահական ընտրություններն են:

Արտակ Հակոբյան
www.zham.am