Լրահոս

03.04.2012 16:05


Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Այսօր  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնական դիտորդական առաքելության պատվիրակությանը` վերջինիս ղեկավար Ռադմիլա Շեքերինսկայի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական ընտրական գործընթացի սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը, ինչպեսեւ օրենսդրական դաշտի, ԶԼՄ-ների լուսաբանումների, ընտրությունների կազմակերպման եւ ընտրական վեճերի հանգուցալուծման մարտահրավերները` Հայաստանի արդի պատմության մեջ առաջին իրապես ազատ ու արդար ընտրություններն անցկացնելու համար:

\«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը